COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 15-ի կեսօրի դրությամբ կազմել Է 655 միլիոն 782 հազար 981 մարդ: Այդ մասին տեղեկանում ենք Worldometer կայքից, որտեղ կորոնավիրուսի մասին տվյալներն առցանց թարմացվում են: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ը 6 միլիոն 665 հազար 147 մարդու կյանք է խլել:
COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրներն են ԱՄՆ-ը (101 մլն), Հնդկաստանը (44.5 մլն), Ֆրանսիան (38.5 մլն), Գերմանիան (36.9 մլն) և Բրազիլիան (35.7 մլն): Վիրուսի հետևանքներից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 98 միլիոն մարդ, Հնդկաստանում՝ 530 հազար, Ֆրանսիայում՝ 161 հազար, Բրազիլիայում՝ 691 հազար, Գերմանիայում՝ 159 հազար մարդ: Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների, որոնք արտացոլում են նախորդ շաբաթվա ցուցանիշները, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև օրս հաստատվել է COVID-19-ով վարակման 445 881 դեպք: Վիրուսը 8712 մարդու կյանք է խլել: Հայաստանում ամբողջական պատաստված է ավելի քան 1 միլիոն 30 հազար մարդ: