Ադրբեջանցի «բնապահպանները» կանգնած են այնտեղ, որը միջանցքային տրամաբանությունից դուրս է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Ըստ Աթանեսյանի՝ եղել է արմատական բացթողում, որի մեղավորը և ՀՀ իշխանությունն է, և Արցախի իշխանությունը․ «Որևէ երկիր պատասխանատու չէ նոյեմբերի 9-ի հայտարարության համար, ինչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը: Ոչ ոք երաշխավոր չի լինելու մի համաձայնության իրականացմանը, որի կնքմանը չեն մասնակցել: Լալահառաչ հայտարարությունների ժամանակը չէ, պետք չէ առավոտը վազել ԵՄ դուռը, երեկոյան՝ ԱՄՆ-ի: Խնդրի լուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության տիրույթում է»:










































