Thursday, 16 05 2024
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար

Պերուում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 7-ի. երկրի նոր նախագահն արտահերթ ընտրություններ է առաջարկել

Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 7-ի: Երկրի նոր նախագահ Դինա Բոլուարտեն օրենսդիրներին առաջարկել է ընտրությունները նախատեսված ժամկետից 2 տարի շուտ անցկացնել: Այս մասին հաղորդում է Retuers գործակալությանը:

Պերուի նախկին փոխնախագահ Դինա Բոլուարտեն նախագահի պաշտոնը ստանձնել է անցյալ շաբաթ, այն բանից հետո, երբ խորհրդարանը իմփիչմենթ հայտարարեց երկրի նախագահ Պեդրո Կաստիլիոյին, որն այնուհետև ձերբակալվեց:

Կաստիլիոյի աջակիցները պնդում են, որ Բոլուարտեն չի ընտրվել ժողովրդի կողմից: Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել, ցրել խորհրդարանը և ազատ արձակել Կաստիլիոյին:

Պերուի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ ցույցերի երկու օրերի ընթացքում 7 մարդ է մահացել՝ բոլորը հրազենային վնասվածքներից: Զոհերի մեծ մասը պատանիներ են: Վիրավորվել է 32 քաղաքացիական անձ և 24 իրավապահ:

Բոլուարտեն, ով վերջին 5 տարիների ընթացքում Պերուի արդեն 6-րդ նախագահն է, հայտարարել է, որ առաջարկում է 2026 թ.-ի փոխարեն ընտրություններն անցկացնել 2024 թ.-ի ապրիլին՝ հաշվի առնելով «դժվար ժամանակները»:

Իսկ Կաստիլիոն իր Twitter-ի էջում նամակ է հրապարակել՝ Բոլուարտեի կողմից վաղաժամ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունն անվանելով «կեղտոտ խաղ» և նրան անվանելով «ուզուրպատոր»: Կաստիլիոն հայտնել է, որ չի հրաժարվում նախագահությունից: Կաստիլիոն այժմ գտնվում է Լիմայի քրեակատարողական կենտրոններից մեկում: Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում