Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ում նույնպես չի խուսափում վիրավորական արտահայտություններից: Ֆուտբոլիստներից մեկի հարցին, թե «Ե՞րբ է փոխվելու Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը», Հայրապետյանը պատասխանել է. «Երբ որ խորը քնես, այդ ժամանակ երազիդ մեջ նոր մարզիչ կտեսնես»: Մեկ այլ դիտարկմանը, ըստ որի անհրաժեշտ է հավաքականի համար պաշտպան և դարպասապահ ձեռք բերել, Հայրապետյանը պատասխանել է. «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` մենք չէի՞նք փնտրում, թե սպասում էինք, որ Դուք ասեիք, նոր մենք գլխի ընկնեիք»:
ԱԺ պատգամավորը նաև ստատուս է գրել Facebook-ում, որտեղ կոչ է արել իրեն տալ հարցեր և ստանալ պատասխաններ, և ոչ թե ստիպել իրեն անընդհատ բանավիճել, որի ժամանակը, ըստ Հայրապետյանի, ինքը չունի:










































