Ռուսաստանում 16-ամյա մի պատանի նկարահանել է սեփական մահը: Այս մասին տեղեկացնում է Life News-ը: Դպրոցական Անտոն Տոդիևը հաճախակի նկարահանում էր իր և իր մոր վիճաբանությունը: Այս անգամ նա իր հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մայրը` 37-ամյա Ելենա Բայկարևան դանակով հարձակվում իր վրա:
Սպանությունից հետո ոստիկանությունը գտել է պատանու հեռախոսը, որի մեջ հայտնաբերվել են բացառիկ կադրերը: Տեսանյութում տղան մորը սպառնում է, որ նկարահանված վիճաբանությունը ցույց կտա իր հորը, ով բաժանվել էր կնոջից մի քանի ամիս առաջ:
Դեպքը տեղի էր ունեցել 2011թ-ի հունիսի 28-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում: Ելենա Բայկարևան 2011թ-ի օգոստոսի 31-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: