Խորհրդարանական ընդդիմության վարքագիծը քաղաքական անսկզբունքայնության մաստեր կլաս է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը;
Նրա խոսքով` Եթե ՀՀ որևէ քաղաքական ուժ չի արտաբերում ԼՂՀ տերմինը, տեղավորվում է դավաճանական ընկալման տիրույթում. «20-30 տարի ԼՂՀ լսել ենք, բայց պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. Արցախը չճանաչված պետություն է»:
Նորիկյանը վստահ է, որ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի. «ՀՀ իշխանությունը ժամանակը ձգելու քաղաքականություն է վարում. Փաշինյանը որդեգրել է այդ քաղաքական գիծը»: