Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

AENO-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում

Կենցաղային «սմարթ» տեխնիկայի AENO ապրանքանիշն ընդլայնում է իր ներկայությունը ԱՊՀ երկրներում և մուտք է գործում հայկական շուկա։

Մինչև 2023 թվականի վերջ ապրանքանիշը նախատեսում է զբաղեցնել հայկական շուկայի 2-3%-ը փոքր սպառողական էլեկտրոնիկայի տարբեր կատեգորիաների՝ թե՛ առցանց, թե՛ օֆլայն շուկաներում իր լայն ներկայության շնորհիվ։ Ապրանքների մատակարար է դարձել ASBIS Enterprises PLC-ն: Այժմ աշխատանքներ են տարվում անուղղակի վաճառքի ուղիների ամրապնդման ուղղությամբ՝ համագործակցելու տարածաշրջանային մանրածախ առևտրի և առցանց խանութների հետ: AENO-ի արտադրանքն արդեն հասանելի է Հայաստանում Vega-ի և Zigzag-ի ցանցերում:

Ապրանքի պորտֆոլիոն ներառում է մաքրող և խոհարարական սարքեր՝ օդը մաքրող սարքեր, գոլորշիով աշխատող շվաբրեր, ուղղաձիգ և ռոբոտ փոշեկուլներ, բլենդերներ, ջեռոցներ, թեյնիկներ, էլեկտրական գրիլներ: 2022 թվականին AENO-ն գործարկեց պրեմիում դասի խելացի կլիմայի տեխնիկայի սեզոնային շարք: Առաջինը ներկայացվեց պրեմիում դասի ECO խելացի ջեռուցիչը, որը մեծ հաջողություն ունեցավ եվրոպական շուկայում։ Այն օգտագործում է ինֆրակարմիր ճառագայթման և կոնվեկցիայի համակցված տեխնոլոգիաներ։ AENO Premium Eco Smart Heater-ը հասանելի է երկու ՝ սև և սպիտակ գույներով: 2023 թվականին ապրանքանիշը նախատեսում է ընդլայնել գիծը։

Յանա Կանանովիչ, ASBIS Brands AGATTU վաճառքի թիմի ղեկավար. «Արտահանման շուկաների զարգացումը ապրանքանիշի զարգացման ռազմավարական ծրագրի մի մասն է: Հայաստանում AENO-ի առավելությունը կլինի արտադրանքի բարձր որակն ու ապրանքների լայն տեսականին: Մեր խնդիրն է զբաղեցնել առաջատար դիրք ԱՊՀ շուկաներում B-բրենդների շարքում՝ օգտատերերին տրամադրելով ամենաբարձր որակի մատչելի սարքեր»:

AENO-ն մշակել է մարքեթինգի և բաշխման համապարփակ ռազմավարություն, որով կզբաղվի վաճառքի և մարքեթինգի հատուկ թիմը՝ նոր ապրանքներ խթանելու համար: Բացի մարքեթինգից վաճառքի կետերում նաև կզարգացվի յուրօրինակ մերչենդայզինգ: Ապրանքանիշը կզբաղվի սպառողական հետազոտություններով՝ հարմարվելու փոփոխություններին, ստեղծելով ապրանքներ, որոնք կօգնեն AENO-ի արտադրանքին հաստատուն տեղ ունենալ համապատասխան փոփոխվող էկոհամակարգում:

«Մեր առաքելությունն է ազատել մարդուն առօրյայից և տունը դարձնել ազատության, անվտանգության և առողջության տարածք: Թվային տեխնոլոգիաների զարգացումը, սարքերի, ձայնային օգնականների, հեռակառավարման սարքերի պահանջարկի մեծացումը՝ որպես տնային տնտեսության անհրաժեշտ տարրեր, խթանում է անցումը դեպի խելացի տեխնոլոգիաների։ Բոլոր ոլորտներում «սմարթ» տեխնոլոգիաների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է  ժամանակակից մարդու համար: Նախաձեռնողականությունը, ապագան այսօր հասանելի դարձնելն այն է, ինչով պետք է առաջնորդվել՝ առաջ շարժվելու համար,- մեկնաբանում է AENO-ի բիզնեսի զարգացման տնօրեն Ելենա Կրոչակը, – Սպառողների սպասելիքների արդարացումը, ապրելակերպի փոփոխությունները և պահանջարկի փոփոխությունը կնպաստեն AENO ապրանքանիշի հետագա զարգացմանը, աճին ու  արտադրանքի գծի զարգացմանը»:

Ապրանքանիշի հիմնական սկզբունքներից է շրջակա միջավայրի համար անվտանգ, էներգաարդյունավետ արտադրանքի արտադրությունը: Նորարարությունը զարգացման փուլում օգնում է AENO ապրանքանիշի թիմին նվազեցնել թափոնները և հասնել վերամշակման տեմպերի շարունակական բարելավմանը: Թղթային հրահանգների կրճատումը և դրանց թվայնացումը, էկո-փաթեթավորման օգտագործումը՝ ամբողջովին զերծ պլաստիկից, թույլ է տալիս վերաօգտագործել վերամշակված փաթեթավորման նյութերը։ AENO արտադրանքի շահագործման փուլում էներգախնայող տեխնոլոգիաները նվազեցնում են էներգիայի սպառումը:

Ապրանքանիշը քայլ է կատարում «խելացի տան» տեսլականի իրականացման ուղղությամբ, որը համահունչ է սպառողի ապրելակերպին, կարիքներին և արժեքներին: AENO-ի փիլիսոփայությունը ոչ միայն տեխնոլոգիայի և ֆունկցիոնալության զարգացման վրա է հիմնված, այլև հաշվի է առնում մարդկանց պահանջները, ճաշակն ու կենսակերպը՝ սահմանելով ոլորտի զարգացման նոր մակարդակներ:

Կենցաղային տեխնիկան ոչ միայն ցանկացած տան կարևոր մասն է, այլև առօրյա կյանքի և առօրյայի մաս: AENO-ն շարունակում է զարգացնել իր արտադրանքն ու նորարարությունները, որպեսզի սպառողներին ներկայացնի կյանքի բարելավված հնարավորությունները, և առաջին հերթին արտադրանքի օգտագործման լիակատար փորձառությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում