Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տարածաշրջանում իրավիճակը թեժ պահելուն ուղղված ջանքեր են գործադրվում․ Հայաստանում ու Արցախում պետք է ուշադիր ու շրջահայաց լինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի սկզբին նախատեսվող հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը Մակրոնի մասնակցության պայման է դրել։ Ինչու՞ է կարևոր մեզ համար Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը։ Եվ հանդիպման տապալումը ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։

-Դժվար է ասել, թե վարչապետ Փաշինյանը կոնկրետ ինչ պատճառով է այդպիսի նախապայման դրել: Միգուցե ելնում էր նրանից, որ Ալիևի հետ էներգակիրների գնման գործարքի գնացած ԵՄ-ն ներկայացնող Շարլ Միշելն անկողմակալ միջորդ չէ և նախագահ Մակրոնը կարող է հավասարակշռել իրավիճակը: Գուցե այդ մասին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջերս տեղի ունեցած ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Մակրոն հանդիպման ժամանակ:

Ուշադրություն է պետք դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ ռուսաստանցի քաղաքագետ-քարոզիչները ադրբեջանական ԶԼՄ-ներին տրվող մեկնաբանություններում հատուկ ընդգծում են Ֆրանսիայի հայամետ լինելու հանգամանքը և պնդում, որ վերջինս մեր տարածաշրջանում պատրաստվում է պատերազմ հրահրել ու զենքով և այլ միջոցներով աջակցել հայերին ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ասում են, իբր, Ֆրանսիան ուզում է տիրանալ Ադրբեջանի բնական ռեսուրսներին: Այսինքն, տարբեր կողմերից տարածաշրջանում իրավիճակը թեժ պահելուն ուղղված ջանքեր են գործադրվում, իսկ սա նշանակում է, որ ուժի կիրառման գործելակերպը շարունակելու է գերակայել խաղաղության ապահովման իրավաքաղաքական միջոցների նկատմամբ: Երևանում և Արցախում պատասխանատուները պետք է լինեն շատ ուշադիր, շրջահայաց ու, միաժամանակ, արագ գործողություների դիմելու կարողունակություն դրսևորեն:

-Արդյոք բրյուսելյան ձևաչափի տապալմամբ հետաքրքրված չէր նաև Մոսկվան, ինչքանո՞վ կարող է սա հարթակի փոփոխության ու Մոսկվայի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր կնքելու համար արվել։

-Եթե նախապայման առաջադրողը Հայաստանն է ու Մոսկվայի պահանջով է Բրյուսելյան հարթակը տապալվում, ապա ստացվում է, որ Մակրոնի մասնակցության շուրջ այս ամբողջ պատմությունը Կրեմլի, պաշտոնական Երևանի ու Բաքվի ներդաշնակ համատեղ գործողությունների արդյունք է: Ստացվում է, որ ԵՄ-ն խաղից դուրս թողնելու համար ֆրանսիական գործոնն է օգտագործվում: Այդուհանդերձ, որքան հասկանում եմ, ՀՀ վարչապետի գրասենյակի կողմից հայտարարվել է, որ Փաշինյանը պատրաստ է առանց հիշյալ նախապայմանի հանդիպելու Ալիևի հետ Բրյուսելում: Այդուհանդերձ, ձևակերպումներն այնքան մշուշոտ են, որ դժվար է ասել, թե սա ինչ խաղ է: Ամեն դեպքում, այս միջոցով ապակայունացման լրացուցիչ գործոններ են ի հայտ գալիս:

-Ինչու՞ է Ադրբեջանի նախագահը հիմա «բացահայտում», որ «Զանգեզուրի միջանցքի»  հարցը քննարկել է նաև ռուս պաշտոնյաների հետ, ինչու՞ էր պետք անկեղծանալ, որ սա նաև ռուսական պլան է

-Ես կարծում եմ, որ ռուսների համար կարող է կարևոր լինել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրանց հայաստանյան հատվածների՝ ռուսական վերահսկողության տակ պահելու հարցը: Ալիևն իր կողմից կարող էր այս գաղափարի իրագործման ադրբեջանական մասն ավելացնել՝ առաջարկելով հանել այդ հատվածները հայաստանյան ինքնիշխանության տիրույթից այն հեռանկարով, որ դրանք անցնեն ռուսական լիակատար տնօրինման տակ: Այդ դեպքում, Հայաստանից ռուսների հնարավոր հեռանալուց հետո, այդ հատվածների նկատմամբ ադրբեջանական հավակնությունների օրինականացումն ավելի դյուրին կլինի և ուժի կիրառումն էլ հարաբերականորեն արդարացված: Միջանցքային կարգավիճակի շուրջ Բաքվի մշտապես կրկնվող թեզերը կարելի է բացատրել վերջինիս կողմից դիտարկվող ռազմավարական նպատակների համատեքստում:

-Պաշտոնական Բաքուն ուզում է, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումները ընթանան զուգահետ։ Արդյոք պետք է հայկական կողմը համաձայնի դրան, թե դրանք իրար հետ կապելը նոր մարտահրավերների առաջ կարող է մեզ կանգնեցնել։

-Սա բացառապես Թուրքիայի որոշելիքն է՝ կուզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կփոխկապակցի Երևան-Բաքու հարաբերություններում հնարավոր առաջըթացի հետ, չի ուզի՝ Հայաստանի հետ համատեղ քաղաքական օրակարգ կմշակի ու դրանով կառաջնորդվի: Տարօրինակ և մերժելի կլինի, եթե ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների ճարտարապետությունը նախագծելիս Ադրբեջանի կարծիքը առաջնային համարեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում