Օգոստոսի 31-ին, ժամը 17.30-ին, ստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 52-ամյա Զարիկ Շահբազյանին, որը ՌԴ Յարոսլավլ քաղաքի իրավապահների կողմից ս/թ ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 41-ամյա Հրանուշ Վաղարշակյանին, որը ՌԴ Բելգորոդի մարզի իրավապահների կողմից 2010 թ. մայիսի 11-ից հետախուզվում էր փաստաթղթի կեղծման մեղադրանքով:





































