Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Նիդերլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի պառլամենտին Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ

Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդերլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի նկատմամբ և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- նշվում է նամակում։

Զրույցում շեշտվել է նաև, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևելու են հետաքննությանը։

«Սույն հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը զրույցում հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել տեսանյութում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ այն կիրականացվի անկախ։ Բաքվում Նիդերլանդների դեսպանն այս ուղերձը ևս բազմիցս փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան զրուցակիցներին։ Ավելին, Նիդերլանդները այս տեսանյութի և անկախ հետաքննության կարևորությունը բազմիցս շեշտել է եվրոպական համատեքստում, ներառյալ Եվրամիությանաշխատանքային խմբերում (COEST), Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS) ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումներում:

Նիդերլանդները կշարունակի պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում և ուշադրությամբ հետևել զարգացումներին: ԵՄ բոլոր երկրները աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ խոսնակը խոսել են տեսանյութի մասին և կոչ են արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել: Նիդերլանդներին հայտնի չէ, արդյոք այլ երկիր նույնպես հրավիրել է Ադրբեջանի դեսպանին՝ անդրադառնալու այս հարցին»,- ասված է նամակում։

Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։

«Ըստ այդ վերլուծության՝ առկա է իսկության բավարար հավաստիություն։ Human Rights Watch-ը վերլուծել է տեսանյութը և կոչ արել Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ հետաքննություն և պատասխանատվություն»,- եզրափակում է Նիդերլանդների ԱԳ նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում