Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Հենց այդպես է, ինչպես ներկայացնում է Հարությունյանը, Արցախում լուրջ դիմադրություն է եղել սահմանադրական փոփոխություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, Արցախում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում։ Նախագահ Հարությունյանը հետ է կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կառավարությունում են փոփոխություններ տեղի ունենում։ Ինչի՞ հետ եք կապում այս գործընթացները։

Դրանք սահմանադրական բարեփոխումներ չէին, չարեփոխումներ էին և լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց։ Դա, ի դեպ, շնորհիվ հասարակական դիմադրության։ Չնայած շատ քիչ մարդիկ էին տեղյակ, թե ինչ է կատարվում, փոփոխությունների ընթացքն էլ նորմալ չէր լուսաբանվում, բայց այն զանգվածը, ովքեր տեղյակ էին պրոցեսից, դեմ էին սրան։ Հենց այդ դիմադրությունն է պատճառը, որ իշխանությունները հետ են կանչել իրենց այդ ծրագիրը։

Փոփոխվում էր կառավարման մոդելը, բայց որ ամենակարևորն է՝ 175 հոդվածից 169-ը, այսինքն՝ բացառությամբ 6 հոդվածի, վերապահվում էր Ազգային ժողովին և նրա տնօրինությանը։ Իսկ այդ 6-ի մեջ մտնում էին մոտավորապես այսպիսի հոդվածներ՝ Արցախը նույն Հայաստանն է, այսինքն անառարկելի ճշմարտություններ։ Դատական համակարգը, մնացած այլ կարևոր դրույթները մտնում էին Ազգային ժողովի իրավասության ներքո և ցանկացած պահի կարող էին փոփոխվել առանց հանրաքվեի։ Ուզում եմ ասել, որ շատ վատ փոփոխություններ էին։ Ադրբեջանում էլ զուգահեռ զրույցներ են գնում, որ իրենք Արցախում խոսելու են այսպես կոչված խորհրդարանի հետ։ Չգիտեմ զուգադիպություն է, թե ոչ, բայց  շատ լավ է, որ չի ստացվել։

Ի դեպ՝ սա չի նշանակում, որ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխություններին։ Ընդհակառակը՝ մենք ենք եղել առաջինը, որ ասել ենք, որ անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան այստեղ իշխանություն փոխել։ Գնում ենք կոնկրետ այն ծրագրով ու այդ նպատակով։ Սոչիում հանդիպման նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի, աղմուկի տակ իրենք սահմանադրական փոփոխությունների նախագիծն էին առաջ տանում։ Բայց կարևորը, որ այս տարբերակը չստացվեց։ Պետք է ձգտենք հասնել այն բարեփոխումներին, որ իսկապես կլինի հօգուտ  պետությանը և մեզ հնարավորություն կտա իշխանություն ձևավորել։

-Ձեր դիտարկմամբ Արայիկ Հարությունյանը հետ կանգնեց ներքին դիմադրությա՞ն պատճառով։

-Այո՛, ըստ իս կար լուրջ դիմադրության։Եվ սա չնայած այն հանգամանքին,որ շատ վատ էր լուսաբանված ու քիչ թվով մարդիկ էին տեղյակ։ Անգամ այդ քիչ տոկոսն էր հերիք։ Մենք էլ ենք կլոր սեղան անցկացրել այդ թեմայով ու ներկայացրել վտանգները։ Բավականին լուրջ դիմադրություն կար։ Նույնիսկ նշեմ՝ ինչ պատճառաբանություն, որ ներկայացնում է Արայիկ Հարությունյանը, թե ինչու է հետ կանչել, հենց այդպես էլ կա։

-Հնարավո՞ր էր միայն ներքին դիմադրության պատճառով նման որոշում կայացնել։

-Այո՛, մեզ համար էլ է անսպասելի։ Բայց եղավ դիմադրություն, զարթնեցին, թույլ չտվեցին։ Իսկ կառավարության փոփոխությունները Ռուբեն Վարդանյանի  որոշումների արդյունքն է գործընթացներն իրար հետ չէի կապի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում