Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների (ՀԱՊԿ) ընդլայնված նիստը։ Բացման խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձավ ՀԱՊԿ անդամ երկրների խնդրահարույց իրավիճակներին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական լարված փոխհարաբերություններին Զասը, մասանվորապես նշեց․
«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի իշխանությունների և այլ մասնակիցների ջանքերը հասնելու խաղաղության համաձայնագրին, սահմանների իրավական ձևակերպմանը և տրանսպոային կապերի ապաշրջափակմանը։ Հայ-ադրբեջանական սահմանին պահպանում է լարվածությունը։ Գրեթե ամեն օր հրաձգություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցված է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ ջանքերի վերաբերյալ, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ մոնիտորինգային կենտրոնի և առաքելության առաջարկությունների և հետևությունների հիման վրա»։