96 տարեկանում ինքնասպան է եղել հայտնի իտալացի ռեժիսոր Մարիո Մոնիչելլին: Նա իրեն ցած է նետել Հռոմի Սան Ջովանի հիվանդանոցի 5-րդ հարկից: Պատճառների մասին չի հաղորդվում:
Մոնիչելին իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1933 թ.: Տասնամյակներ շարունակ նա համարվել է կատակերգական ժանրի ամենահայտնի ռեժիսորներից մեկը: 1959 թ. նրա «Մեծ պատերազմն» արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին, իսկ 1963 թ. «Ընկերները» և 1965 թ. «Կազանովա-70»-ը եղել են Օսկար մրցանակի հավակնորդների շարքում` օտարերկրյա լավագույն ֆիլմ անվանակարգում: Վերջին տարիներին նա աշխատել է թատրոնում: Այս մասին հաղորդում Associated Press լրատվական գործակալությունը: