«Անվտանգության ոլորտում համագործակցությունն Ադրբեջանի հետ համապատասխանում է մեր ազգային անվտանգության առաջնահերթություններին». այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը՝ պատասխանելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման վերաբերյալ սենատորների հարցերին։
Ըստ Դոնֆրիդի՝ անվտանգության ոլորտում համագործակցությունն Ադրբեջանի հետ համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություններին` ներառյալ հակաահաբեկչության նպատակները, թմրամիջոցների և ապօրինի նյութերի շրջանառության սահմանափակումը և Կասպյան էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգության բարձրացումը. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի աճող աջակցությունը եվրոպական էներգետիկ անվտանգությանը»: