Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը.
«Ես որևէ տեղեկություն չունեմ սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնության մասին։ Պաշտոնական Բաքուն բանակցությունների շարունակման կողմնակից է։ Մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն»։











































