Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են բելառուսական Գրոդնո քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստիի» հրապարակումից:
«Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության կառավարության անունից, պատիվ ունի համաձայնելու ռուսական կողմի առաջարկին` Գրոդնո քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ»,-նշվում է փաստաթղթում:
Ներկայումս Բելառուսում գործում են Մինսկում ՌԴ դեսպանատունը և Բրեստում հյուպատոսությունը։