Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Կառավարության կողմից ՏՏ ոլորտին աջակցությունը կարող է որոշակի ժամանակով լինել. անվերջ չի կարող լինել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:

 Դոլարի արժեզրկումից ոչ միայն IT ոլորտը, այլ արտահանվող այլ շատ ոլորտներ ևս տուժել են: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և դեռ ինչքան կշարունակվի այս վիճակը:

Այո, արտահանող բոլոր ոլորտները դոլարի արժեզրկումից տուժում են, որովհետև շարունակական է դառնում դոլարի արժեզրկումը: ՏՏ ոլորտը այդ ոլորտից մեկն է, որը միշտ արժանացել է յուրահատուկ վերաբերմունքի, այդ թվում ապագայում զարգացման տեսանկյունից: Այս պահին արտահանող բոլոր ոլորտները, որոշ առումով նաև գյուղատնտեսությունը, որովհետև նրա արտադրանքի մի մեծ մասը ևս արտահանվում է, տուժելու են: Թե որքան կտևի այս վիճակը, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած դրամի զսպման քաղաքականության, ԿԲ գործիքակազմերի կիրառման հետ: Այս ոլորտում քաղաքական անորոշությունն այնքան մեծ է, քաղաքական գործոններն այնքան շատ են, որոնք ազդում են տնտեսականի վրա, որ այս պահին ինձ թվում է՝ անհնար է կանխատեսումներ անելը:

Որքա՞ն են տուժել նույն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները և ի՞նչ գործիքակազմով կարելի է լուծել նրանց առջև ծառացած խնդիրները: Նշվում է, որ կառավարությունն այս ոլորտի վերաբերյալ որոշում կարող է կայացնել, սակայն արդյոք դա չի լինի խտրական մոտեցում՝ անտեսելով մյուս տուժած ոլորտները:

Ցանկացած իրավիճակ ենթադրում է ռիսկերի կառավարում. Եթե մինչ այս արտաքին հոսքերի, արտաքին շուկաների հետ արագ զարգացումը թույլ էր տալիս մեծ եկամուտներ ստանալ, արագ աճ գրանցել, պետք է հիմա հասկանանք, որ ժամանակակից ֆինանսական շուկաները պահանջում են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, եղած գործիքակազմերի կիրառում: Այս պարագայում չեմ կարծում, որ երբևէ հնարավոր է լինելու արտահանողների մոտ խուսափել այդ ռիսկերից: Կառավարության կողմից աջակցության գործիքակազմը կարող է որոշակի ժամանակով լինել: Անվերջ հարկատուների հաշվին բիզնեսին աջակցություն ցուցաբերելը չեմ կարծում՝ արդարացված է լինելու: Բիզնեսն ինքն էլ պետք է հասկանա, որ ունի որոշակի ռիսկեր և այդ ռիսկերի զսպման համար պետք է որոշակի ծախսերի գնա: Դա անում են բանկերը, այլ ոլորտներում: Եթե կան ռիսկեր, պետք է դրանք բացահայտել, գնահատել և որոշակի գործիքներով զսպել:

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության որոշման նախագծով առաջարկում է ՏՏ ոլորտի ընկերությունների համար եկամտային հարկի վերադարձ 4 ամսվա կտրվածքով: Կարո՞ղ ենք ասել, որ սա բյուջեի համար շատ մեծ բեռ կլինի:

Ցանկացած նման աջակցություն բյուջեի վրա բեռ է: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ այդ պահին կարիք կա նման աջակցություն ցուցաբերելու, նման մոտեցումներ առաջ քաշելու, բայց ես չեմ կարծում, որ անվերջ նման մոտեցումն արդարացված է, որովհետև մնացած արտահանող ոլորտների համար մրցակցության տարբեր մակարդակներ են ստեղծվում: Դա կարող է դժվարացնել մյուս ոլորտների վիճակը թե կապիտալի արտահոսքի, աշխատուժի արտահոսքի առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում