ԱՄՆ-ում գործազուրկ Ուեյն Սաբաջն իր տան այգում հայտնաբերել է մի պարկ, որի մեջ եղել են 20 դոլարանոց թղթադրամներ: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Սաբաջն այդ պարկը պատահաբար հայտնաբերել է այն ժամանակ, երբ պատրաստվում էր ճաշել հոր հետ:
Նա անմիջապես ոստիկանություն է կանչել` վախենալով, որ դրանք կարող են գողացված լինել: Նա ասել է, որ չի ցանկացել, որպեսզի իրեն մեղադրեն բանկ թալանելու մեջ այն պայմաններում, երբ ինքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Ոստիկանները նրա բակում հայտնաբերել են ևս մեկ պարկ: Ընդհանուր առմամբ Սաբաջի բակում հայտնաբերվել է 150 հազար դոլար:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել այդ գումարի տերերին: Եթե այդպիսիք չհայտնաբերվեն, ապա ողջ գումարը կփոխանցվի Սաբաջին:











































