Սեպտեմբերի 1-ին, ժամը 07.10-ին ստացված ահազանգի համաձայն` Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել Դեբետ գետը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 03 ՍԼ 662 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Տիգրան Բաղդասարյան) գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է ավտոկռունկ: Այս մասին «Առաջին լրատվականը» տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Զոհեր և տուժածներ չկան:
Ժամը 9.30-ի դրությամբ փրկարարները սպասում էին ավտոկռունկի ժամանմանը, որպեսզի դրա օգնությամբ մեքենան դուրս բերեն գետից:









































