Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios

Եթե 2013-ին Նազարբաևին ապտակեին, այսօր ՀԱՊԿ անդամները Ադրբեջանին չէին շնորհավորի ու ծաղիկներ չէին ուղարկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի դաշնակիցներ համարվող Բելառուսն ու Ղազախստանը շնորհավորել են Ադրբեջանին` այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։  Ի՞նչ դիտարկումներ ունեք այս  շնորհավորանքի մասին, ինչու՞ է Հայաստանն առ այսօր շարունակում մնալ  նման «դաշնակիցների» ակումբում։

Ես ՀԱՊԿ-ի ստեղծման օրվանից ասել եմ, թե այդ կազմակերպությունն ինչ կողմնորոշում ունի։ Եվ եթե մի կազմակերպություն որդեգրում է ինչ-որ կողմնորոշում, ապա այն  հազիվ թե փոխվի։Այդ կողմնորոշումն ինչպես կա, այնպես էլ մնացել է։ Վաղուց եմ ասել, որ այն հակահայկական է ու սպասել, որ Հայաստանին կօգներ՝ միամտություն է։ ՀԱՊԿ-ում գտնվելու տարիների ընթացքում Հայաստանը որևէ բան չի շահել։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց առաջին պատերազմի ժամանակ կային ճանապարհներ, որոնցով մեր երկիր զենք էր մտնում, ՀԱՊԿ մտնելով այդ ամենը վերացավ։ Հիմա կշնորհավորեն, թե ծաղիկ կուղարկեն՝ իրենց խնդիրն է, մենք դրանից չպետք է զարմանանք։Այն ժամանակ պարզապես արժեքներն ուրիշ էին, այդ ամենը բաց չէին անում, իսկ հիմա քանի որ արտաքին հարաբերությունների ժամանակ անողնաշար քաղաքականություն ենք  վարում՝ ադեն բաց է արվում։ Ես ժամանակին խնդրում էի, որ Ղարաբաղի հերոսները մնան Ղարաբաղում, Հայաստան չգան՝ այս օրվա համար էի ասում։ Ուստի նորից եմ կրկնում՝ մի՛ զարմացեք, մի՛ նեղացեք։

-Զարմանալն ու նեղանալը դեռ մի կողմ, բայց մենք շարունակում ենք գտնվել մի կառույցում, որտեղ բացահայտ ասում են, որ Ալիևն «իրենց մարդն է», մեզ չեն օգնելու։ Ի՞նչ իմաստ ունի այնտեղ մեր գտնվելը։

-Դուք ինձ նմանատիպ հարց եք ուղղել դեռ տարիներ շարունակ, երբ Նազարբաևն էր Ղազախստանի նախագահը, ընթերցեց  Ալիևի նամակը, իսկ Սերժ Սարգսյանը լեզուն կապ ընկավ, չկարողացավ խոսել, գնաց Եվրոպայում խոսեց։ Տարիներ անց նույն իրավիճակն է, ոչինչ չի փոխվել, պարզապես դիմակներն են  պատռվել։ ՀԱՊԿ անդամ երկրները չէին կարող լինել Հայաստանի ընկերները։

-Փաստորեն ստացվում է՝ կապ չունի, թե ով է իշխանության։ Սերժ Սարգսյանի օրոք Նազարբաևն էր խոսում, Փաշինյանի օրոք՝ Լուկաշենկոն և մենք միևնույնն է՝ ոչինչ չենք ձեռնարկում։

-2013 թվականից սկսած բոլոր առաջարկությունները ներկայացրել եմ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ, ստեղծել ինքնուրույն հիմունքներ։ Չէ՞ որ հայ  ազգն ունի այդ մտավոր ներուժը, սակայն փոխարենը նախընտրում է առևտրով զբաղվել։ Երկիրն իր ղեկավարներով մտավ այդ սիստեմի տակ։ Տեսեք, թե 20-30 տարի երկրի առաջին դեմքերն ովքեր են եղել՝ թալանով զբաղվողներ ու միլիարդներ ստեղծողներ։

Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, մենք այդ ամենի հաշվարկները արե՞լ ենք։Ամեն ինչ կախված է քո կարգավիճակից։Եթե այսօր հանրապետականները հաղթեցին ԱՄՆ-ում, բնական է, որ նորից կկանգնեն Ադրբեջանի մեջքին։ Նրանք դեմ են Ուկրաինայի ֆինանսավորմանը, ու եթե այդ ֆինանսավորումը կանգնեցվեց՝  Ռուսաստանը հաղթում է։ Մենք ի՞նչ պետք է անենք՝  նորից վազենք ու ասենք՝ չէ, ռուսն է իմ տերը։ Երբ քո կարգավիճակը մուրացկանի  է, դու սպասում ես՝ մեկը  հաղթի, որ տակը մտնես։ Մեզ համար կարևորագույն խնդիրը սա է, ոչ թե այդ տականքների  շնորհավորանքները։ Այդ շնորհավորանքի հիմքը դրվել է ՀԱՊԿ-ի ստեղծման օրից, նոր բան չկա։

-Բայց այդ կառույցում մնալու մոտիվը ո՞րն է։ Տարիներ շարունակ մեզ կերակրել են միֆերով, որ Ռուսաստանն աշխարհում  ամենահզոր բանակն ունի, որ եթե ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի։ Բայց փաստացի տեսնում ենք, որ Ռուսաստանը մեզ բացարձակ չի աջակցում, ավելին՝ Ռուսաստանն ինքն այսօր աջակցության կարիք ունի և աչքներիս առաջ սովետական բանակը ցույց է տալիս իր անկարողությունն Ուկրաինայում։ Ուստի ինչու՞ ենք շարունակում մնալ այնտեղ, ի՞նչ ակնկալիքներ ունենք։

Որևէ մեկին մեղադրելն ամենահեշտ բանն է։ Երբ ես 10 տարի շարունակ Մոսկվայում էի հենց Ռուսաստանին  մեղադրում, ոչ մեկ չէր մեղադրում նույնիսկ 2008 թվականի Վրաստանի դեմ պատերազմի ժամանակ։ Հիմա նրան մեղադրելու իմաստը ո՞րն է, երբ հիմքերը պարզ են։ Մենք մտել ենք մատրիցա, ամբողջ ժողովրդին դրել ենք ռուսական ֆինանսական սիստեմի տակ։ Տարիներ շարունակ ամեն ինչ կապել ենք «մեծ եղբոր» հետ։ 30 տարի ժողովուրդը հավատում էր, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի, սակայն այսօր այդ միֆը ջարդվեց։ Այդ միֆի դեմ ոչ ոք չէր պայքարում։ Դուք անցնում եք տեսնում եք մուրացկանի՝ առավելագույնը կոպեկ եք նետում։ Ես ասել եմ՝ եթե դու փալաս ես, կապ չունի՝ ում հետ ես։Քո հետ ի՞նչ հարաբերության մեջ մտնեն։ Եթե դու մուրացկան ես, քեզ միայն ուրիշի դեմ կարող են օգտագործել։Մենք ուրախանում ենք, որ եվրոպական ամբիոններից ասում են՝ Ադրբեջանը վատն է, բայց եթե այդպես է՝ պատժամիջոցների ենթարկեք, ու՞մ եք սպասում, թքած այդ նավթի ու գազի վրա, մարդիկ են զոհվում։ Հակառակը հարց են դնում՝ 25 տարի բուֆերային գոտի էիք սահմանել, այսօր իրենք մտել են իրենց հողը։ Բայց եթե այդ հողերը վերադարձվելու էին, ինչո՞ւ էիք ժամանակին վերցնում։ Սա  պատմության մեջ առաջին դեպքն է։ Այսօր այնպիսի հարցեր են դրվել մեր առաջ, որոնց նախադեպը միջազգային ասպարեզում երբեք չի եղել։ Որևէ հզոր երկիր այսօր չի կարող քո կողքը լինել, եթե դու մուրացկան ես։ ՀԱՊԿ-ի մասին խոսելն առհասարակ ավելորդ եմ համարում, կշնորհավորեն, թե այլ բաներ կանեն՝ մեզ դա չպետք է հուզի։ Ժամանակին ասել եմ՝ Նազարբաևին պետք էր ապտակել։ Եթե 2013 թվականին դա  արվեր՝ այսօր Լուկաշենկոն նույնը չէր կրկնի, Ադբեջանին չէին շնորհավորի ու ծաղիկներ չէին ուղարկի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում