Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

«Կհռչակվենք որպես հայկական ընկերություն, որն ընդլայնվել է ամբողջ աշխարհում»․ SkyLabs–ի ներկայացուցիչը` կրիպտոարժույթի կանոնակարգման և ռելոկանտների ազդեցության մասին

-Կրիպտոարժույթն այսօր աշխարհում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  SkyLabs կրիպտոարժույթների տերմինալների մարկետինգի տնօրեն, Tunmun.am ծառայության համահիմնադիր, Bololex–ի CMO Անդրանիկ Տողրամաջյանը խոսել է SkyLabs նախագծի, Հայաստանում միակ կրիպտոտերմինալների, կրիպտոհանրության զարգացման և Հայաստանի` տարածաշրջանի կրիպտոկենտրոն դառնալու հեռանկարների մասին:

– Դուք ներկայացնում եք SkyLabs կրիպտոարժույթի նախագիծը: Կարո՞ղ եք մանրամասներ, թե դա ինչ է իրենից ներկայացնում։

SkyLabs-ը մի ամբողջ էկո համակարգ է՝ սեփական 6 կրիպտոմատներով ու կրիպտո դրամապանակով, որը հնարավորություն է տալիս ոչ միայմ գնել և վաճառել կրիպտոարժույթներ, այլ նաև փոխանակել դրանք։ 

Այն օգտագործում են թե՛ նրանք, ովքեր ցանկանում են փոխանցել կամ ստանալ միջոցները (ավելի արագ և հարմար է, քան սովորական վճարումները), թե՛ նրանք, ովքեր աշխատում են ոլորտում կամ կապ ունեն դրա հետ (IT  կամ թվային դիզայնի ոլորտում)։ Հիմա մենք մենաշնորհային դիրքեր ունենք, բայց նաև բարձր ենք պահում մեր որակի նշաձողը, նախատեսում ենք գործարկել կրիպտո էքվեյրինգը և  ընտրվել որպես առաջին գործընկերներ հայկական թվային արժույթի օգտագործման ոլորտում։

– Որտե՞ղ են գտնվում SkyLabs տերմինալները 

-Բանկոմատների մեծ մասը գտնվում է Երևանում, մեկը՝ Գյումրիում։ Մենք փորձել ենք հարմարվել մեր սպառողների պահանջներին։

– Օգտագործման առումով որքանո՞վ է մատչելի։

-Կրիպտոմատները շատ հարմար են օգտագործելու համար։ Հիմա դրանք օգտագործում են ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ օգտատերերը, մենք ունենք տարբեր տարիքի հաճախորդներ: 

Պարզապես մի քանի քլիքով գրանցում եք անձնական հաշիվ, ընտրրում ցանկալի արժույթը և գնում այն հայկական դրամով (SkyLabs-ն աշխատում է միայն հայկական դրամով․ սա միակ օրինական ճանապարհն է): 

Մարդիկ սովոր են ինչ-որ բանի համար վճարել սովորական տերմինալների միջոցով, այստեղ իրավիճակը նույնական է։ Մեր հաճախորդների տարբեր տարիքային պահանջներից բխող գործելաոճի տարբեր ձևեր ունենք. ոմանք գումար են ուղարկում արտերկրից ընկերներին կամ հարազատներին, ոմանք, ընդհակառակը, ստանում են այստեղ և կանխիկացնում դրամով, ոմանք աշխատանքի դիմաց են վճարում կամ գնումներ են կատարում կրիպտոարժույթով, իսկ ոմանք պարզապես ներդրումներ են կատարում:

Կնշե՞ք օգտատերերի թիվը:

-Շուտով մենք կհատենք 5 հազար ակտիվ օգտատիրոջ թիվը։ Հայաստանի նման փոքր երկրի համար,որտեղ  ոլորտը նոր է կարգավորում, սա մեծ ցուցիչ է։ Եվ սա ի շնորհիվ նրա, որ բոլոր հաճախորդներն ունեն բավականին մեծ ֆինանսական միջոցներ:

– Որո՞նք են տերմինալների օգտագործման առանձնահատկություններն ու առավելությունները: 

-Այն դեպքերում, երբ խնդիրը կրիպտոարժույթներ ստանալն ու կանխիկացումն է, ավելի անվտանգ և հարմար է դրանով զբաղվել միայն կրիպտոմատով: Հայաստանում օրենսդրական իրավիճակը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը հանգեցրել է նրան, որ մենք «գորշ տարածքում ենք» և այդ տարածքի առկայության պատճառով կան մեծ թվով փոխանակման կետեր, որոնք գործունեության համար լիցենզիա չեն պահանջում (օրինակ՝ սովորական տարադրամի փոխանակումներ)․ դրանք գործում են քաոսային ձևաչափով։ Եղել են ժամանակներ, երբ այցելող զբոսաշրջիկներին կամ ռելոկանտներին զրկել են գումարից՝ դրանք Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակներից մեկում ծախսելուց հետո. Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ կրիպտոմատները դառնում են միակ անվտանգ լուծումը՝ չկա մարդկային գործոն (դուք ոչ մեկի հետ բանակցելու կարիք չունեք), կրիպտոմատները գտնվում են հասարակական վայրերում՝ տեսախցիկներով և աշխատում են 24 ժամ:

-Քանի՞ կրիպտո տերմինալներ եք նախատեսում բացել, ո՞ր քաղաքներում և քանի՞ օգտատերերի եք նախատեսում ներգրավել ապագայում:

-Մենք նախատեսում ենք նաև կրիպտոմատ տեղադրել երկրի հարավում, դա կլինի հարմարավետ ոչ միայն այնտեղ ապրող հայերի, այլ նաև Իրանից ժամանող զբոսաշրջիկների համար։ Ավելին, մենք տեսնում ենք մեր մոդելը այնպիսի երկրներ մուտք գործելու հետ կապված, ինչպիսիք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եվրոպական երկրները։ Մենք հավատում ենք, որ կկարողանանք ինքներս մեզ  հռչակել որպես հայկական ընկերություն, որն ընդլայնվել է ամբողջ աշխարհում:

-Հայաստանը միակն է, թե՞ նման տերմինալներ կան տարածաշրջանում կամ աշխարհի այլ երկրներում։  

-Աշխարհի շատ երկրներում կրիպտոմատներ են տեղադրվում, թեկուզ այլ պլանով՝ ինչ-որ տեղ դուք պետք է ուղարկեք արժույթը և սպասեք որոշակի ժամանակ այն թողարկելու համար: Եթե դիտարկենք մոտակա երկրները, ապա մեծ առաջընթաց կա այս ուղղությամբ Վրաստանի կողմից։ Արդեն հաջորդ տարի կանոնակարգ կունենան, որը երկիրը կբացի նոր ներդրումների համար, ինչպես նաև հարկաբյուջետային առավելություններ կտա պետությանը։

-Կա՞ն երկրներ, որտեղ սկսել են վճարումներ ընդունել կրիպտոարժույթով:

–Այո, կան։ Նման պրակտիկա կա և՛ եվրոպական երկրներում, և՛ արևմտյան երկրներում։ Ես կարծում եմ, որ կրիպտոարժույթով վճարումներ ընդունելը հավելյալ  հնարավորություն է տալիս կանխիկ վճարումից ձերբազատվելու համար: Կրիպտոարժույթն ավելի շուտ թափանցիկություն է, քան անանունություն, ուստի շատ ավելի հեշտ կլինի հետևել վճարումներին, քան ներկայումս դա կարող ենք անել կանխիկ գումարով: Հետևաբար՝ շատ զարգացած երկրներ չեն վախենում այս պրակտիկայից։ Կարելի է նաև կրիպտոարժույթի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն նկատել Լատինական Ամերիկայում։

-Կա՞ն վայրեր Հայաստանում, որտեղ կարելի է վճարել կրիպտոարժույթով:

-Այո, կան կայքեր, հյուրանոցներ, խանութներ, մեծ կայք՝ անշարժ գույքի ագրեգատոր․ նախատեսում է կրիպտոարժույթի կարճաժամկետ վարձակալություն: Բայց հիմա այնպես է դասավորվել, որ եթե որևէ ծառայության համար վճարում ես կրիպտոարժույթով, ապա վաճառողը, ով քեզ նման ծառայություն է մատուցել է, պետք է «փակի» այս հաճախորդին հայկական դրամով. սա իդեալական մոդել է, որտեղ վճարվում են բոլոր հարկերը։

– Կրիպտոարժույթների ոլորտը Հայաստանում պետական մակարդակով չի կարգավորվում, կա՞ դրա կարիքը։

Չկանոնակարգված պայմաններում դրական որևէ բան կարո՞ղ ենք ակնկալել։

-Բացարձակ ճիշտ հարց, որը շարունակում է նախորդ թեման։ Կան երեք հիմնական թեզեր. 1) կրիպտոարժույթը դառնում է ավելի մատչելի և ավելի քիչ ռիսկային շատերի համար, քանի որ շատ արտասահմանյան խոշոր նախագծեր մտնում են շուկա (օրինակ, Binance-ի՝  խոշորագույն միջազգայիններից մեկին համար, կարևոր է կարգավորումը), ինչը թույլ կտա ներքաշել այլ արտասահմանյան որակյալ ծառայություններ, իսկ հայկական ընկերությունները կկարողանան օգտվել ներդրումներից կամ կրիպտոարժույթներով վարկավորումից; 

2) սոցիալական գործոնը` ոլորտի կարգավորումը և KYC-ի (գործնականում՝ «Իմացեք ձեր հաճախորդին») ներդրումը փոխանակման կետերում և ընկերություններում Հայաստանին թույլ կտա նվազեցնել ստվերային հատվածը, ինչպես նաև մեծացնել ճնշումը կամ  բոլոր բացասական կողմերի չեզոքացումը  (ինչպիսիք են զենքերը և թմրանյութերը, մի թաքցրեք դրանք ); 

3) պետության համար կանոնակարգի ներդրումից հետո կավելանա հարկվող բազան, քանի որ այժմ (հաշվի առնելով երկրում քաղաքական իրավիճակները) Հայաստանը դառնում է ԱՊՀ-ում ֆինանսական հոսքերի գրավչության կենտրոն, և նրանց ոչ բոլորն են վերահսկելի։

-Կա՞ն պետություններ, որոնցից  կարող ենք օրինակ վերցնել ոլորտի կարգավորման համար։

-Կան պետություններ, որոնք մասշտաբով նման են և կարգավորում են (օրինակ Սերբիա), բայց մենք դեռ պետք է հետևենք Միացյալ Նահանգներին, նայենք նրանց օրենքներին և հաղորդակցվենք այնտեղ գտնվող ընկերությունների հետ:

– Ռուսների կամ ուկրաինացիների հոսքը ինչ-որ կերպ ազդե՞լ է հայկական կրիպտո համայնքի զարգացման վրա:

-Հատկանշական է, որ մեծ թվով այսպես կոչված թվային ռելոկանտներ, ովքեր ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ, օգտագործում են կրիպտոարժույթներ: Օրինակ՝ SkyLabs-ը ունի գրեթե 5 հազար օգտատեր, բայց եթե վերցնենք նրանց ֆինանսների ծավալը և գործառնությունները, դրանք կարող են կազմել գրեթե 50 կամ 100 հազար սովորական բանկային օգտատերեր, քանի որ գործարքները շատ են և դրանք սովորաբար մեծ են: Սա այն առավելությունն է, որը պետք է հաշվի առնել:

-Հարցը կարող է բարձրագոչ հնչել, բայց Հայաստանը երկրորդ  «Սիլիկոնային հովիտ» դառնալու շանս ունի՞

-Այո՛, պատշաճ մոտեցմամբ և ինչպե՛ս արևմտյան երկրների հետ շփվելու ունակությամբ, այնպես էլ  հետխորհրդային տարածքի երկրների հետ, Հայաստանը հնարավորություն ունի լինելու տարածաշրջանում ֆինանսական հանգույց և ստարտափների զարգացման կենտրոն։ Կա անհրաժեշտություն շարունակել կարգավորումն ու բարեփոխումները և համապատասխան հաղորդակցությունը ձեռներեցների հետ․ մեխանիզմը պարզ է.

-Ռուսաստանը Իրանի հետ անցնում է վիրտուալ արժույթի, ունե՞նք վիրտուալ արժույթ ստեղծելու հնարավորություն։ Դա կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ խնդիր է։

-Այս խնդիրն ունի երկարաժամկետ ազդեցություն. թվային արժույթներ օգտագործող երկրների միջև փոխանակումը բերում է բուն բորսայական համակարգի թափանցիկության, և դա նվազեցնում կամ ամբողջությամբ վերացնում է կոռուպցիան այնպիսի կարևոր համակարգում, ինչպիսին արտահանման-ներմուծման հարաբերություններն են: Ավելին՝ եթե հստակեցվի, որ Հայաստանն ու Իրանը շփվում են հիմնականում պաշտպանության և ռեսուրսների գնումների թեմաներով, ապա պատկերացրեք, թե որքան կարևոր են դրանք և պետք է հստակ աշխատեն։ SkyLabs-ի հիման վրա մենք կսկսենք ներդնել թվային դրամ մեր օգտատերերի համար և տեսնել, թե ինչպես այն կընդունվի և ինչքանով օգտակար կլինի ապագայում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում