Tuesday, 14 05 2024
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

Ղրիմի կամրջի պայթյունից հետո Լարսում թողանակությունը նվազել է մոտ 80 տոկոսով

Վերին Լարսում առկա դժվարությունները որևէ կերպ չեն հաղթահարվում։ Օրերս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Վերին Լարսի անցակետում կան լուրջ դժվարություններ, և առաջիկայում եղանակային պայմաններով պայմանավորված՝ խնդիրներն ավելի կսրվեն։ Նրա խոսքով՝ դժվարությունները պայմանավորված են նրանով, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայություններն ստիպված են շատ ավելի մանրակրկիտ ու երկար ստուգման ենթարկել մեքենաները։

Արդյունքում թողունակությունը պակասում է, հերթեր են գոյանում։

«Եվ մենք, և էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանյան ու վրաց գործընկերների հետ բազմաթիվ կապերի մեջ ենք՝ գրեթե ամենօրյա։ Այնտեղ կարծես թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ նոր կետեր ավելացնելու հաշվին։ Իրար հետ աշխատելով՝ փորձում ենք ինչ-որ կերպ դա կարգավորել։ Ցավոք սրտի, հասկանալի է, որ եղանակների վատթարանալուն զուգընթաց այդ խնդիրն ավելի կսրվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի կառավարության նիստում որոշում է կայացվել Արամ Թանանյանին ազատել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։ Թանանյանը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։

Հոկտեմբերին այդ պաշտոնում նշանակվել է Վահան Հակոբյանը, սակայն դեռ չի անցել իր պարտականությունների կատարմանը:

ՊԵԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ, որը մաքսային նորանշանակ կցորդը պարտավոր է անցնել։ Մասնավորապես, հաջորդ շաբաթ նախատեսվում է մաքսային կցորդին ներկայացնել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին, որից հետո արդեն նա կանցնի պարտականությունների կատարմանը Վերին Լարսում։

«Օրիգինալ տրանսպորտ գրուպ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Քոլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լարսում հերթերը շարունակում են լուրջ խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես Հայաստանից ՌԴ արտահանվող խաղողը 15 օր մնացել է հերթում՝ չնայած հավաստիացումներին, որ շուտ փչացող մթերքների համար գործում է հատուկ ընթացակարգ։

Քոլյանի խոսքով՝ խնդիրը հիմնականում կապված է Վերին Լարսի թողունակության հետ, քանի որ այս պահին Վերին Լարսի անցակետը ձևակերպում է սովորականից քիչ մեքենա. «Ղրիմի կամրջի պայթյունից հետո հսկողությունը անցակետում ուժեղացվեց։ Մինչ այդ, հերթեր գրեթե չկային, կամ եթե լինում էին, շատ քիչ։

Թողանակությունը նվազել է մոտ 80 տոկոսով, և եթե նախկինում ձևակերպում էին մինչև 400 մեքենա, հիմա ձևակերպում էին 50-100 մեքենա, վերջերս մինչև 280 մեքենա ձևակերպել են։ Ամեն դեպքում խնդիրը կա, այս պահին բավականին մեծ թվով բեռնատարների կուտակումներ կան Թիֆլիսի շրջանցիկ երկու ճանապարհներին»,-ասաց Քոլյանը։

Նա նշեց, որ բոլոր մեքենաները պարտագիր ռենտգեն հետազոտություն են անցնում։ Մեքենան մտնում է ռենտգեն, գնում կայանատեղի, դուրս գալիս այնտեղից, նոր գալիս ձևակերպվում, և սա բավականին ժամանակատար գործընթաց է։

«Թողունակության բարձրացում է պետք, եթե մեկ-երկու ռենտգեն կային, հիմա չորս, և որոշակի չափով ավելացել է ձևակերպվող մեքենաների քանակը, բայց այս պահին խնդիրը մնում է, հերթը չի պակասում, որից բխող հետևանքները մինչև ներքևի օղակները, մինչև հասարակ սպառող զգալու են, քանի որ բեռնափոխադրման արժեքները 35 տոկոս բարձրացել են»,-ասաց Քոլյանը:

Ինչ վերաբերում է լաստանավարերին, նա նշեց, որ ՏԿԵ-ից իրենց տեղեկացրել են, որ լաստանավը լինելու է երկաթուղային բեռնափոխադրումների համար, այսինքն՝ մեքենա չի տեղափոխվելու։ «Լաստանավերի հետ կապված որևէ ակնկալիք չունենք, անգամ կատակով ասում են՝ լաստանավը խորտակվել է Սևանում»:

Քոլյանի խոսքով, անհրաժեշտ է բանակցել վրացական կողմի հետ, որ արագ փչացող բեռներին հատուկ ուղի տրամադրեն, որոշակի առավելություններ տան, իսկ ռուսական կողմի հետ կապված հարկավոր է բանակցել, որ թողունակությունը բարձրացնեն, համենայնդեպս ԵԱՏՄ բեռների մասով փոքր-ինչ մեղմ վերաբերվեն ստուգումների մասով։

Քոլյանի խոսքով՝ եթե հիմա ձյուն էլ տեղա, հերթերն անվերջանալի են դառնալու, Լարսի ճանապարհը լրջորեն վտանգված կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում