«2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։ Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ», – այդ մասին Շուշիում զինծառայողների առջև ելույթ ունենալով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Սեպտեմբերի 3-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Ղարաքիլիսա (Վանաձոր), Գաֆան (Կապան), Գորուս (Գորիս) և Իստիսու քաղաքները։ Մենք Բալա Գոյչե լճի (Սև լճի) ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Մեծ Գոյչա լիճը (Սևանա լիճը)։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը։