«Հրապարակ»-ը գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն և հարսին, որոնք երկու ամիս առաջ են ամուսնացել, օրերս հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա նորապսակներին իր մոտ է հրավիրել քավորի՝ գեներալ Սեյրան Սարոյանի հետ և տվել իր հայրապետական օրհնանքը։
«Բացի օրհնանքից, մեր աղբյուրների փոխանցմամբ, նորապսակները ստացել են նաև ոսկե խաչեր՝ ադամանդե քարերով»,- գրում է թերթը։







































