«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան համայնք, զրուցել 44-օրյա պատերազմի օրերին Արցախից տեղահանված տիկին Լյուդմիլայի հետ:
Տիկին Լյուդմիլան սարսափով է հիշում պատերազմի օրերը:
Արցախից տեղահանված կինը ոչ ոքից նեղացած չէ,բայց վրդովված է երկրում տիրող մթնոլորտից, որովհետև մտահոգված է` մեր պետականությունն է վտանգված. «Եթե ձեր տան հարցը դուք չեք կարողանում լուծել, ՌԴ-ն ու մյուսները չեն լուծի, Սփյուռք ու Արցախ ունենք. Պետք է համախմբվել ու հայրենիքը այս վիճակից հանել: Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, համախմբվեք:»: