Քաղաքացիական պայմանագրի տակ դրված էր մեծ գաղափար, բայց այն մենք կունենանք 30-40 տարի հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը կարծում է, քանի դեռ չենք կարդում, պետությունը հակագրքային քաղաքականություն է վարում քաղաքացիական պայմանագրի չենք հասնի. «Քանի դեռ փիլիսոփաների գործերը մեդիաներով տարածելու խնդիր չի դրվել, չենք ունենա քաղաքացիական պայմանագիր: ՀՀ իշխանության կողմից որևէ քայլ չի արվել քաղաքացու ազատ կարծիքը պաշտպանելու համար:Ազատությունը կամ պետք է ամբողջ հանրապետությունով լինի, կամ չլինի»:
Ըստ Մարտիրոսյանի` պետությունը ստեղծել է անգրագետ մասսաներ, որոնք մարտնչող տգիտությամբ կարող են հարձակվել քաղաքացու վրա. «Պետությունը չի կարողանում պայքարել մարտնչող տգիտության դեմ. Քաղաքացին պաշտպանված չէ»: