Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ՀԱՊԿ-ում կարգուկանոն հաստատելը մնացել է Հայաստանի ուսերին․ Երևանը պետք է պատասխանի Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինիքի անդամ Բելառուսի առաջնորդը կրկին պնդել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները ՀԱՊԿ-ի գործը չեն։

«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ ՀԱՊԿ-ին էլ ներքաշե՞լ։ Կարծես, թե այլ զբաղմունք չկա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։

Բելառուսի առաջնորդը հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ևս կոշտ է արձագանքել հայկական կողմի բարձրացրած հարցերին։

«Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես Ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, Դուք ինքներդ էլ դա հասկանում եք, մեզ այս հակամարտությունը պետք չէ: Դուք երկու հարց եք դրել՝ դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»,- ասել էր Լուկաշենկոն։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ տվյալ անձը իրավունքի և  օրենքի մասին ունի մոնղոլ-թաթարական պատկերացում՝ թեկուզև  ապրում է Եվրոպայի կողքին․ «Այդ կազմակերպությունն ունի կանոնադրություն, որը նույնիսկ «եզների վրա է պարտավորություն դնում, որ սայլը քաշեն»։ Այդ կառույցն  իրենց շահերի սպասարկման խուլիգանական միջավայրի  չէ, ոչ էլ իրենց դեմքը փրկելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով արձագանքի նման հայտարարություններին․ «Պետք է վերը նշվածները հիշեցնել ու դրան դուրս դնել որպես «իզգոյի»։ Լուկաշենկոն իրավական նորմատիվներից բան չի հասկանում, խոսում է բլեֆի համար։ Հայաստանը պետք է Պուտինից  պահանջի, որպես կազմակերպիչ  երկիր ՀԱՊԿ-ում կարգուկանոն հաստատել՝ օրենքի գերակայությամբ,  միջազգային օրենսդրության բոլոր նորմատիվներով։ Ամերիկացիները խոսք ունեն՝ գետնի վրա նստած լուսնի վրա հաչում են։Բայց այս պարագան իրավունքի ընկալման հետ է կապված, այնպես որ պետք է պատասխանենք»։

Շիրինյանի խոսքերով՝ ՀԱՊԿ-ում կարգուկանոն հաստատելը մնացել է  Հայաստանի ուսերին․ «Քանի որ կառույցն էլ արտաքին էֆեկտի համար էր ստեղծվել, Հայաստանը պարտավոր է  իր պետության, ժողովրդի անվտանգությունը բոլոր միջոցներով պաշտպանել։ Այս կոնտեքստում չափազանց օրինաչափ է արևմուտքի հետ հարաբերվելը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Բելառուսը չի ցանկանում Հայաստանին տեսնել ՀԱՊԿ-ի կազմում․ «Դա լուրջ հիմք է Հայաստանի համար գնահատում անել՝ որքանով է արդյունավետ է ՀԱՊԿ-ի շրջանակում մեր համագործակցությունը և ինչ վնասներ է բերում այն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանն ընդգծեց՝ անհրաժեշտ է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել․ «ՀԱՊԿ-ի պայմանագիրը երկարաձգվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ 2024 թվականին Հայաստանը պայմանագրով սահմանված կարգով՝ վեց ամիս առաջ կարող է պայմանագիրը չերկարաձգել և համապատասխանաբար դուրս գալ նաև ՀԱՊԿ-ից։ Դրա համար շատ արդիական է  Հայաստանի միջազգային դիրքորոշումը։ ՀԱՊԿ-ից դուրս գալը հետևանք է և Լուկաշենկոյի  դիրքորոշումը չէ այդ որոշման պատճառը, այլ ընդհանուր իրավիճակը՝ նաև  Ուկրաինայում ագրեսիան։ Այդ ամենը Հայաստանին թելադրում են զբաղեցնել միջազգային չեզոք դիրք՝ այսինքն ունենալ ծանրակաշիռ  քաղաքականություն, որը հնարավորություն կտա ստանալ մի քանի կենտրոնների աջակցությունը  անվտանգության հարցում և  ոչ թե  կախված լինել Ռուսաստանից»,-ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանի համար օպտիմալ տարբերակը միջազգային չեզոքությունն է և այն պետք է ամրագրված լինի նաև մեր սահմանադրությամբ․ «Որպեսզի ցանկացած իշխանության պարագայում  այդ իրավիճակը չփոխվի։  Նման քաղաքականությունը ենթադրում է նաև,  որ  Հայաստանը  կողմ լինի Արցախում միջազգային խաղաղարարների  տեղակայմանը։ Երբ խոսում ենք  ՀԱՊԿ-ից դա փաստորեն ընդամենը մի փոքր դետալ է, ընդհանուր պատկերի մի ֆրագմենտ»,-եզրափակեց Ղուկասյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում