Այսօր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի 10 շրջաններում։ Այս մասին են վկայում «Ուկրաինայի օդային ահազանգերի քարտեզ» համացանցային ռեսուրսի տվյալները։
Մասնավորապես, տագնապը գործում է Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Սումիի, Խերսոնի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերում։ Ավելի վաղ տագնապ էր հայտարարվել Խարկովի մարզում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջանում։