Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Վիվա-ՄՏՍ. օրթեզների՝ եռամյա ծրագիրը ցանկալի արդյունք է արձանագրում

Վանաձորցի Հենրիկը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Զինվորական կրթություն ստանալու տարիներից հոգեբանորեն պատրաստ է եղել հնարավոր դժվարություններին դիմակայելու: Այդուհանդերձ, չի պատկերացրել, որ ծառայության անցնելուց հետո, ստիպված է լինելու տեսական գիտելիքները մի օր գործնականում կիրառել ռազմի դաշտում: Թեև հաղթահարած ճանապարհն ու հիշողությունները ծանր են, սակայն ընդհանրապես չի զղջացել ընտրած մասնագիտության համար:

«Հերթական մարտական առաջադրանքի ժամանակ, երբ հերթական գործողություն էինք կատարում, զգացի, որ չեմ կարողանում ինձ տիրապետել. մեջքի վրա ընկնում եմ… ու հասկացա, որ վիրավորվել եմ: Ծառայակից ընկերներս օգնեցին, տեղափոխեցին բուժհաստատություն: Ընդհանրապես չեմ զղջացել: Ուղղակի ինձ համար դաս եղավ. շատ բաներ սովորեցի: Գիտելիքը կար, բայց փորձը չկար: Հիմա արդեն փորձն էլ կա: Հասկացա, որ շատ աշխատելու տեղ ունենք դեռ. թե՛ ներկա պահին, թե՛ ապագայում: Ու էդ պրոցեսը պետք է անընդհատ լինի, չպետք է դադարի մեր առաջխաղացումը ոչ զարգացման, ոչ տեխնոլոգիայի առումով, որ նույն իրավիճակում չհայտնվենք, մյուս կռիվն արդեն մեր օգտին լինի»:

Հենրիկը անվասայլակից օրթեզի անցնելու ճանապարհին կարևոր դիտարկումներ է արել: Յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն հերթական հաղթանակն է համարել: Ժամանակ առ ժամանակ, ֆիզիոթերապիայի այցելելուց հետո, հասել է զգալի հաջողության. վերականգնված քայլքից հետո, ձգտում է վազել: Աշխատավայրում փորձում է հաջողության հասնել, ազատ ժամանակ էլ երաժշտությամբ զբաղվել: Հուսահատությունն իր համար չէ. սիրում է նպատակներ սահմանել և հետևողական ջանքերով հասնել հաջողության:

«Սկզբնական ժամանակ շատ բարդ էր քայլելը, բայց ընթացքում, շատ պարապմունքների արդյունքում սկսեցի քայլել, սայլակից անցա փայտերով քայլելուն, հետո, երբ օրթեզը ստացա, հնարավորություններն ավելի շատացան: Օրինակ՝ ակտիվ գործունեության ժամանակ, օրթեզը կրում եմ, տարբերություն շատ չեմ զգում: Օրթեզով ստացվում է ավելի ակտիվ գործունեությամբ զբաղվել»,- ասել է Հենրիկը:

«Առանց օրթեզի՝ վազելու մասին խոսք չկա. դա շատ վտանգավոր է և տրավմատիկ: Ինչ-որ առումով՝ նաև հնարավոր չէ առանց օրթեզի: Այս օրթեզները հնարավորություն են տալիս վազելու բարձրանալ, վերականգնում են քայլքի բիոմեխանիկան»,- ասել է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների օրթեզավորումը թիրախային ծրագիր է Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համար: Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Գործընկերների ձեռք բերած ժամանակակից  օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն են տալիս կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն բարձրացնում են նրանց կյանքի որակը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրն իրականացվում է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող, օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ,  էրգոթերապիստ և հրավիրված այլ մասնագետներ՝ ըստ ցուցման: Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել  մկանային համակարգի գերլարվածությունը:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: Արդյունքում գնվել է ժամանակակից 100 օրթեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում