Saturday, 11 05 2024
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

Սոչիի մարտահրավերը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ ներառված է դրույթ, որը գործնականում նոր բովանդակություն է Ռուսաստանի մոդերատորության ներքո ծավալվող գործընթացում: Խոսքը միջխորհրդարանական շփումների մասին է, որ դիտարկվում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերության դրական մթնոլորտ ստեղծելու միջոցներից կամ քայլերից մեկը: «Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար», ասվում է եռակողմ հայտարարությունում: Դեռ պարզ չէ իհարկե, թե եռակողմ միջխորհրդարանական շփումների ինչ կոնկրետ նախաձեռնություններ են լինելու, ինչ ժամանակացույցով: Սակայն, մտադրությունն ինքնին կարող է քաղաքական մարտահրավեր լինել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը: Երբ խոսվում է միջխորհրդարանական շփումների մասին, ապա խորհրդարան ասվածն ամենևին չի ենթադրում միայն կառավարող մեծամասնություն:

Հետևաբար, շփումների որևէ նախաձեռնության պարագայում, որի ուղղությումբ թերևս կսկսի աշխատել Ռուսաստանը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կանգնելու է ընտրության առաջ՝ ընդունե՞լ Ռուսաստանի «մասնակցային» առաջարկը և հանդիպումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ՝ եռակողմ ձևաչափով, թե՞ բոյկոտել: Եթե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն ընդունում է առաջարկը, ապա այդ պարագայում կա նուրբ երանգ: Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ միջխորհրդարանական եռակողմ շփումների նպատակը դրական մթնոլորտ ստանալն է:  Սա իհարկե չի նշանակում, որ մասնակիցները փոխանակելու են միմիայն սիրալիրություններ և չեն ունենալու սեփական մոտեցումները պնդելու և պաշտպանելու իրավունք:

Բայց, ընդհանուր առմամբ, նախաձեռնության «իմաստը» պետք է լինի դիրքորոշումների ընդհանուր եզրեր փնտրելը՝ համենայն դեպս ըստ ՌԴ մտահղացման: Հետևաբար, մասնակցելով ձևաչափին, բայց որդեգրելով կոշտ դիրքորոշում՝ համենայն դեպս այն, ինչ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում որդեգրում են Հայաստանի իշխանության հանդեպ, հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը փաստացի հայտնվելու է ռուսական մտադրությունը «տորպեդահարողի» դիրքում: Մյուս տարբերակը բոյկոտն է: Այդ առումով, եթե խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել եռակողմ միջխորհրդարանական շփումներին, ապա ստացվում է, որ փաստացի հրաժարվում է առկա հարթակում սեփական դիրքորոշումը ներկայացնելու, փաստարկելու, պաշտպանելու հնարավորությունից: Այդ դեպքում ստացվում է, որ հարցի հանդեպ կոշտությունը պայմանավորված է զուտ ներքաղաքական կոնյուկտուրայով և «պահանջված» է, եթե օգտագործելի է առավելապես Հայաստանի ներսում՝ քաղաքական մեծամասնության դեմ: Բացի այդ, բոյկոտի պարագայում իր գնահատականը հայտնելու անհրաժեշտության առաջ է կանգնում Ռուսաստանը, որին խորհրդարանական ընդդիմության առնվազն մի մեծ թևը պարբերաբար հայտնում է իր համակրանքը և նվիրվածությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում