ԿԺԴՀ-ն նոյեմբերի 2-ին կատարել Է տարբեր տեսակների առնվազն 10 հրթիռների արձակում՛: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:
Հրթիռների բոլոր տեսակների մասին տեղեկատվություն չեն հայտնում: Ավելի վաղ Yonhap-ը, վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին, հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Երեք հրթիռներից մեկն առաջն անգամ ընկել Է Կորեայի Հանրապետության տարածքային ջրերի մերձակայքում՝ հյուսիսային սահանազատիչ գծից հարավ, որը Սեուլում փաստական սահման են համարում:
Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն այդ գործողությունները համաել Է անհանդուրժելի: Արձակումների մասին հաղորդումներից հետո Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հրավիրել Է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Ավելի ուշ նախագահի դիվանատանը հայտնել են, որ նա ցուցում Է տվել ընդունելու միջոցներ, որպեսզի ԿԺԴՀ-ն «հատուցի իր սադրանքների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: