Մեկնարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է բյուջեյի նախագծի քննարկմանը։ Վարչապետը մինչ 2023թ. բյուջեյին մասին խոսելը, անդրադարձավ հարցերի ավելի լայն շրջանակի։
«ՀՀ տնտեսությունը բում է ապրում։ Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս։ Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022թ. արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020թ. համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններն ու վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարևոր է».-ընդգծեց վարչապետը։