Sunday, 12 05 2024
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Եթե ոստիկանության զորքերի ծառայողները կիրառում են հատուկ միջոց, որից իրենք էլ տուժում են, ուրեմն խնդիր կա

Օրերս արդարադատության նախարարությունում քննարկում է եղել ոստիկանության զորքերի ռեֆորմի ու Ազգային գվադիայի ստեղծման մասին:

Ոստիկանության ազգային գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Գվարդիան սպասարկելու է հասարակական կարգի պահպանությունը և անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը։ Գվարդիան աջակցելու է նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը։

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցել է այս քննարկմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննարկմանը շատ պրոդուկտիվ է եղել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իոաննիսյանը նշեց, որ ժամանակացույցի առումով հստակ չէ, թե երբ կյանքի կկոչվեն այս փոփոխությունները, քանի որ նախապես նշված ժամկետները վաղուց անցել են։

«Ամեն դեպքում, հստակ է, որ պրոցեսն ընթանում է, և մի շարք հարցերի հետ կապված ընդհանուր պատկերացում և կոնսենսուս կա։ Մասնավորապես կա կոնսենսուս, որ ծառայողները չեն վերանշանակվելու, այլ ատեսատավորում են անցնելու կամ քննություն, և ով անցնի, նա էլ վերանշանակվելու է, խոսքը վերաբերում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողներին։ Եվ կան կոնսենսուս, որ ռեֆորմում հիմնական շեշտը պետք է դրվի կադրերի կրթության վրա։ Նախկինում տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության զորքերը նորմալ չեն տիրապետում հատուկ միջոցներին։ Եթե ոստիկանության զորքերի ծառայողները կիրառում են հատուկ միջոց, որից իրենք էլ տուժում են, ուրեմն խնդիր կա»,-ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ըստ էության՝ նշմարվում է այն, թե ինչ է անելու ազգային գվարդիան։ Զանգվածային միջոցառումների ժամանակ, թե ինչ է անելու ազգային գվարդիան, քիչ թե շատ պարզ է, բայց թե ինչ է անելու պատերազմի, համաճարակների, երկրաշարժերի և ահաբեկչությունների ժամանակ, թե ինչ պետք է անի, ինչ կարողություններ պետք է ունենա, պարզ չէ։

«Մենք հիմա ԶՈւ-ում այնպիսի խնդիր ունենք, որ զորամասերի հրամանատարները ունեն տարբեր իրավիճակներում գործելու պլաններ, որոնց իրենք էլ չեն տիրապետում, դրանք սեյֆի մեջ փակ ծրարով դրված պլաններ են։ Եվ պատերազմական իրավիճակում ստանում են, օրինակ, համար 3 ծրարը, տեսնում են այնտեղ ինչ պլան է գրված, և սկսում այդ պլանով գործել։ Բայց խնդիրն այն է, որ իրենք նախապես պատրաստված չեն և իրենց ստորաբաժանումները ոչ միշտ է, որ ունեն այն կարողությունները, որ, օրինակ, համար 3 պլանով գործեն։Ս ա լուրջ ծխնդիր է, որին նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն առերեսվեց, և պետք է դա լուծվի։ Զորամասի ծառայողների կարողությունները համընկնեն նրա հետ, թե ինչ կարող են նրանք անել այս կամ այն իրավիճակում։ Ենթադրենք, վաղը մեծ երկրաշարժ է լինելու, ինչ է անելու ազգային գվարդիան։ Մասնակցելու է փլատակների տակից մարդկանց հանելուն։ Իմ կարծիքով՝ դրանով տրամաբանական է, որ զբաղվի նաև ազգային գվարդիան, բայց մեր ոստիկանական զորքերի ծառայոցներից քանի՞սը գիտեն մարդկանց փլատակների տակից ճիշտ հանել»,-ասաց Իոաննիսյանը։

Նա նշեց, որ այս ուղղությամբ ոչինչ չի արվել, բայց իշխանությունների մոտ կա այդ փոփոխություններն անելու կամք, և այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում