Մեռյալ ծովի ջրերը կարող են բուժիչ հատկություններ ունենալ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն`Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ Մեռյալ ծովի ջրերը կարող են դրական ազդել շաքարախտով հիվանդ մարդկանց վրա: Ըստ գիտնականների` 20 րոպե Մեռյած ծովի ջրերում լողալը նվազեցնում է գլյուկոզայի չափը հիվանդի երակներում 13.5%-ով, իսկ առողջ մարդկանց մոտ այդ ցուցանիշն ընդհանրապես չի փոխվում:
Հետազոտությունն իրականացնելու համար կազմվել է 2 խումբ, որից մեկը բաղկացած է եղել 18-65 տարեկան շաքարախտով հիվանդ 14 մարդկանցից, իսկ երկրորդ խմբում եղել է 6 առողջ մարդ: Երկու խմբերի անդամները 20 րոպե լողացել են Մեռյալ ծովի ջրով լի լողավազաններում, որից հետո գիտնականները կատարել են իրենց բացահայտումը:












































