«Դաշնային խորհուրդը, եռակողմ միջխորհրդարանական կապեր սկսելու նպատակով, խորհրդակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կողմերի միջև վստահության ամրապնդման համար». այս մասին հայտնել Է ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, ի թիվս այլ բաների, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հանրության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար»,- գրել է փոխխոսնակը իր տելեգրամյան ալիքում:
«Նպատակ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները գործարկել այդ խնդրի իրականացման համար։ Դաշնային խորհրդի գծով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- հավելել է նա ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել՝ կարևորելով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ամրապնդմանը: