Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Ինչ հարցեր են, որ չի հաջողվել համաձայնեցնել Սոչիում

Կարելի է իհարկե բարձրաձայնել այն հարցերը, որոնց վերաբերյալ չի հաջողվել գալ համաձայնության, բայց թերևս չարժե անել դա, քանի որ դրանք զգայուն հարցեր են, որոնք պահանջում են հանգիստ դիվանագիտական աշխատանք, իսկ հանրայնացումը կվնասի դրան: Այդ միտքը արտահայտել է ՌԴ նախագահ Պուտինը Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիրներ է, որ չի հաջողվել համաձայնեցնել եռակողմ հանդիպմանը:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ամփոփելով, ՌԴ նախագահ Պուտինն էր հայտարարել, որ ոչ բոլոր հարցերն են հաջողվել համաձայնեցնել և այդ պատճառով մի շարք ձևակերպումներ, որ նախապես եղել են առաջին դեմքերի քննարկմանը ներկայացված՝ մասնագետների մշակած հայտարարությունում, հանվել են վերջնական տեքստից: Թեև ՌԴ նախագահը նշում է, որ հանրայնացումը կվնասի այդ նուրբ ու զգայուն հարցերի դիվանագիտական քննարկմանը, այդուհանդերձ հնարավոր է թերևս ենթադրել, որ մեծ հավանականությամբ խոսքն առնչվում է Արցախի կարգավիճակին և հաղորդուղիների ապաշարջափակման գործընթացում Ադրբեջանի «միջանցքային» հավակնությանը: Իհարկե այդ հարցերը իրենց հերթին կապակցված են մեծ ու փոքր այլ խնդիրների ու հանգամանքների հետ, սակայն ըստ ամենայնի «ելակետայինը» դրանք են:

Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, որոնց ընթացքում թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիևը վերհաստատեցին իրենց մոտեցումները և ակնառու էր, որ դրանց «մերձեցումը» գործնականում անհնարին է: Հազիվ թե Ռուսաստանն ուներ դրան հասնելու հավակնություն և չէր պատկերացնում, որ առնվազն այս փուլում դա գրեթե բացառվում է: Բնականաբար հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ խնդիրների շուրջ է եղել համաձայնությունը Սոչիում, եթե առանցքային, ելակետային հանգամանքներում չկա համաձայնություն: Այստեղ թերևս հարկ է պատկերացնել մի բան, որ արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորում ասվածը, կամ հակամարտությունը ինքնին, ուժային կենտրոնների խաղում միջոց է, ոչ թե նպատակ: Թե Երևանը, թե Բաքուն ուզեն, թե ոչ, չեն կարող հաշվի չնստել այդ իրողության հետ: Իսկ դա նշանակում է քննարկումների տողատակում, համատեքստում նկատի ունենալ այն, որ գործընթացը անվանական իմաստով լինելով «հակամարտության կարգավորման», գործնական իմաստով «կառավարման» գործընթաց է՝ «հակամարտության կառավարման»: Այդ առումով է, որ Հայաստանի ներկայիս գլխավոր անելիքը, այդ թվում նաև Արցախի, ներքին կառավարման տիրույթում բովանդակային, որակական սկզբունքային փոփոխությունների կայուն ընթացք ապոհվելն է, որի շնորհիվ է ձևավորվելու Հայաստանի կենսունակությունը «հակամարտության կառավարման» գործընթացում, որը ազդեցության համաշխարհային պայքարի մի օղակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում