Չինաստանի արևմուտքում գտնվող Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանի իշխանությունները անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկում «Չինաստան-Եվրասիա» ցուցահանդեսի օրերին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ուրումչիի կենտրոնական փողոցներում հսկողություն են իրականացնում զինված ոստիկանները: Քաղաքի վրա հայտարարվել է օդային փակ տարածք, արգելվել է նույնիսկ փոստային թռչունների մրցույթը:
Ակնկալվում է, որ Ուրումչիում կայանալիք ցուցահանդեսին ներկա կգտնվեն մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին:
Վերջերս Սինցզյանում տեղի են ունեցել ույղուրական բնակչության մի շարք ակցիաներ, որոնք պահանջում են իրենց տրամադրել իրական ինքնավարություն, ինչպես նաև արյունահեղ բախումներ ույղուրների և խանցամների միջև: Դրան ի պատասխան շրջանի իշխանությունները խորհուրդ են տվել «կտրուկ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների և կրոնական ծայրահեղականների դեմ»:







































