Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph-ը, որը մեջբերում է WikiLeaks կայքում հրապարակված ամերիկյան դիվանագիտական նամակագրությունից, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը մեղադրում է ռուսական արտգործնախարարությանը սեքսիզմի (սեռական խտրականություն) ծաղկման մեջ: Դեսպան Ջոն Բեյերլիի կողմից ուղարկված գաղտնի նամակի մեջ նշվում է, որ ՌԴ ԱԳՆ բոլոր գլխավոր պաշտոններում նշանակված են տղամարդիկ, իսկ կանայք զբաղվում են մանր վարչական գործունեությամբ:
Փաստաթղթում մեջբերվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչական մարմնի անձնակազմի հետ աշխատանքների վարչության ղեկավար Վլադիմիր Մորոզովի խոսքերը, որը կարծում է, թե տղամարդիկ ավելի լավ են պատրաստ երկարատև գործուղումների և ծանր կլիմայական պայմաններում աշխատելու համար, ինչպես նաև ավելի լավ են կողմնորոշվում լարված քաղաքական իրավիճակում:







































