22-ամյա ամերիկուհին դարձել է խարդախության զոհ. նրան վաճառել են փայտե iPad պլանշետային համակարգիչ: Հայտնի է, որ տուժող Էշլի Մաքդաուելին մոտեցել է երկու սևամորթ տղամարդ: Նրանցից մեկի ձեռքում եղել է iPad պլանշետային համակարգիչ: Նրանք Էշլիին հայտնել են, որ վաճառում են Apple ընկերության պլանշետային համակարգիչներ, որոնց գինը 300 դոլար է: երբ կինն ասել է, որ ունի ընդամենը 180-ը, նրանք պատարաստ են եղել նույնիսկ այդ գնով վաճառել՝ տալով նրան փակ արկղ:
Արկղը տանը բացելուց հետո Էշլի Մաքդաուելը հայտնաբերել է iPad-ի փայտե կրկնօրինակը, որի վրա եղել է Apple-ի տարբերանշանը: Անմիջապես դրանից հետո Էշլին դիմել է ոստիկանություն:











































