Քարտեզագրող Շահեն Շահինյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասել է, որ 1929 թվականի սահմանազատման մասին տեղեկությունները հանրությանը նոր են հայտնի դարձել, և 1929թվականին անկլավների հարց ընդհանրապես չի եղել։ Անկլավները առաջացել են 30-40-ականներին։
Նա ասել է, որ այն քարտեզը, որ հիմա շրջանառում է Ադրբեջանը, որևէ իրավական հիմք չունի․ «Առաջին հանրապետության սահմանների քարտեզը ոչ մի իրավական հիմք չունի, դա Ադրբեջանի ցանկությունների արտացոլումն է»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի համար ամենալավ տարբերակը 1926-30 թվականների քարտեզն է։ «1920-ականների քարտեզները իրավական առումով ամենահիմնավորվածն են»,-ասել է քարտեզագրողը։