Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքվի և Անկարայի արձագանքը Հայաստանի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիրթերյան գրառումը՝ հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետի ստեղծման նախաձեռնության վերաբերյալ, արժանացել է արձագանքի Բաքվից, և անուղղակի իմաստով նաև Անկարայից: Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ Հայաստանը հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգը առաջ մղելու համար արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ է դրել երեք սահմանային անցակետի բացման նախաձեռնությունը և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Մինչ այդ, Աստանայում ԱՊՀ Վեհաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին նկատել էր, որ Բաքուն առ այսօր չի տվել դրական արձագանք:

Ինչու՞ է Հայաստանի վարչապետն Աստանայից հետո որոշել վերստին բարձրաձայնել հարցը և խոսել արձագանքի սպասելու մասին, այնքան էլ պարզ չէ, սակայն հարց է առաջացնում, թե արդյո՞ք Աստանայում եղել է այդ թեմայով առարկայական խոսակցություն: Միևնույն ժամանակ, եթե այդպիսին եղել է, ապա գոնե առերևույթ նշաններն այն են, որ այդ խոսակցությունը հեռու է համաձայնությունից: Համենայն դեպս, Բաքվի ԱԳՆ –ն արձագանքելով Հայաստանի վարչապետին հայտարարություն է տարածել, թե՝ «Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով»։ Ադրբեջանն անիրատեսական է համարել անցակետերի հայաստանյան առաջարկը կամ նախաձեռնությունը, ասելով, թե լավ չէ անտեսել 20 ամիս տևած քննարկումները: Դրան զուգահեռ, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն թյուրքալեզու պետությունների կազմակերպության արտգործնախարարների հավաքին հայտարարել է, թե Ադրբեջաննը իրավացիորեն պահանջում է, որ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ ունի Լաչինի միջանցքը:

Փաստացի, Ադրբեջանն ու Թուրքիան մերժում են Հայաստանի նախաձեռնությունը և պահանջում «արտատարածքային» միջանցք: Նախ, թեև նրանք խոսում են այդ պահանջի իբրև թե հիմքերի մասին, գործնականում սակայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ թե այդ պահանջի հիմքն է, այլ հիմքը Երևանի այն դիրքորոշման, որ չի կարող լինել Լաչինի միջանցքի և Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցության ճանապարհի որևէ նույնացում: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիշատակում է մեկ միջանցք և այդ միջանցքը Լաչինի միջանցքն է: Երևանը պնդում է, որ չի կարող քննարկվել Հայաստանի տարածքով որևէ միջանցքի, ու այդ պնդումը հիմնավորող փաստաթղթի տակ, ի դեպ, կա թե ՌԴ նախագահի, թե Ալիևի ստորագրությունը: Բայց, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են այդ պնդումները, օգտագործելով թերևս հանգամանքը, որ Ռուսաստանի համար կովկասյան հաղորդուղիների ապաշրջափակումը հայտնի իրողությունների հետևանքով դարձել է կենսական անհրաժեշտություն:

Խոշոր հաշվով, Բաքուն ու Անկարան պայման դնում են Մոսկվայի առաջ, որպեսզի նա էլ իր հերթին պարտադրի Հայաստանին: Այդ պայմաններում կարո՞ղ է իրատեսական լինել «խաղաղության պայմանագրի» որևէ հեռանկար: Ավելի հավանական է թվում մյուս՝ լարվածության աճի սցենարը, եթե իհարկե առերևույթ իրարամերժ հայտարարությունների ներքո չեն ծավալվում քննարկումներ, որոնք այդքան էլ նույնական չեն հրապարակային դիրքավորումներին և հրապարակավ հայտարարությունները հնչում են հենց ավելի շուտ «քողարկման» նկատառումով: Սա իհարկե կարող է հիշեցնել կոնսպիրոլոգիական սցենար, սակայն կամ գործ ունենք այդօրինակ իրադրության հետ, կամ իրավիճակը փակուղային է, ըստ այդմ դրանով նաև հղի որևէ պահի լարվածության նոր բռնկումով: Իսկ դա գործնականում կախված կարող է լինել այն իրավիճակից, որ կա ուժային կենտրոնների միջև, որոնց բախման գլխավոր թատերաբեմը այսօր Ուկրաինան է և որտեղ իրադարձությունները կարծես թե մտնում են նոր թեժ փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում