Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալը մի քանի խնդիր է լուծում․ ավելանում է ՀՀ բնակչության թիվը

Կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, ըստ որի, Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Նախագծի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝ կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով, ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով, ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:

Նախագծի համաձայն` ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով, կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում, կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ, կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում:

Այն օտարերկրացիները, որոնք կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ, կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանը նշեց. «Այստեղ միաժամանակ մի քանի խնդիր կա. առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ 2021-ի սկզբից մինչև 2022-ի կեսերը 1,5 տարվա ընթացքում 1,4 մլն մարդ եկել է Հայաստան, 700 հազարը դուրս է եկել, նրանց տարբերությունը 700 հազար է: Այսինքն 700 հազար մարդ եկել և մնացել է Հայաստանի Հանրապետությունում, որոնք իրենց հետ բերել են աշխատում ու կապիտալ: Այդ մարդկանց մի մասը իր բիզնեսը տեղափոխել է Հայաստան, այսինքն Հայաստանում միջնաժամկետ կամ երկարաժամկետ մնալու մտադրություն ունեն:
ՀՀ քաղաքացի դառնալու հնարավորություն տալը կարող է մի քանի խնդիր լուծել. Նախ, իրենց ավելի գայթակղել, որ մնան ՀՀ-ում: Երկրորդը, ժողովրդագրական խնդիր լուծել՝ ՀՀ քաղաքացիների թիվը շատացնելով: Այս պահին նախագիծը դրական է, մնացածը ժամանակը ցույց կտա: Այն 700 անձանց գերակշիռ մեծամասնությունը, որոնք եկել են Հայաստան և դուրս չեն եկել, ՌԴ-ից է: Այստեղ դեր ունի նաև այն, որ ՀՀ քաղաքացիները լավ գիտեն ռուսաց լեզուն»:
Հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքացիություն չունենալը որևէ կերպ խանգարում է Հայաստանում ներդրումներ անելուն՝ հաշվի առնեով, որ հատկապես ԵԱՏՄ երկրների քաղաքացիենրը ազատորեն կարող են ներդրումներ անել ՀՀ-ում, Դավադյանը պատասխանեց. «Այդ 700 հազարը, որ եկել են, իրենց գործունեությունը ծավալում են ՀՀ-ում, և ուշ, թե շուտ, իրենց հաշիվները բացելու և գումարները պահելու են հայկական բանկերում, որն օգտագործվելու է Հայաստանի զարգացման համար: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը կարող է նպաստել հարկային միջոցներ հավաքելու հարցում, քանի որ ՀՀ քաղաքացիներից ավելի հեշտ է հարկեր գանձել, քան օտարերկրյա քաղաքացիներից»:

Նրա խոսքով, այս ամենի արդյունքը մի քանի տարի հետո կտեսնենք. «Այստեղ անհայտները շատ են, օրինակ, դեռևս հայտնի չէ, թե Ռուսաստանի ռազմաքաղաքական իրավիճակը ինչքան է տևելու և ինչքան շահագրգռված կլինեն օտարերկրյա քաղաքացիները մնալ Հայաստանում: Այսինքն հավանական է, որ ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի և այդ մարդկանց մեծամասնությունը վեռրադառնա Ռուսաստան»,-ընդգծեց Աղասի Թավադյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում