Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները ցույց են անցկացրել ԱՄՆ արդարադատության նախարարության մոտ` պահանջելով հետաքննություն սկսել նախկին փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի նկատմամբ, որի հուշերում, որոնք այսօր են լույս տեսել, ըստ իրավապաշտպանների, քրեորեն պատժելի արաքներ կան:
Ցույցի մասնակիցները դիմում են ներկայացրել արդարադատության նախարար Էրիկ Հոլդենի անունով, որում պահանջել են հետաքննություն սկսել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք տեղի ունեցած հանցագործությունների հարցով: Նմանատիպ ցույց է տեղի ունեցել նախօրեին Նյու Յորքում NBC հեռուստաալիքի մոտ այն ժամանակ, երբ նկարահանվում էր Չեյնիի հետ հարցազրույցը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Իրավապաշտպանները պնդում են, որ Չեյնին անմիջականորեն մասնակցել է այդ որոշումների կայացմանը, թույլատրել է այն անօրինական մեթոդները, որոնցով հարցաքննվել են ահաբեկչության մեջ մեղադրվողները:











































