«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Վայոց Ձորի մարզի Սերս գյուղ: Սերս գյուղի բնակչուհի տիկին Գայանեն պատմեց որդու` 23-ամյա Հակոբի մասին, ով քառօրյա պատերազմից մազապուրծ լինելուց հետո, մասնակցել է 44-օրյա պատերազմին:
Մարտական ընկերները պատմել են` 15 հոգու հողերի տակից փրկել է, ինքը` զոհվել:
Մոր միակ մխիթարանքը, որ որդին Աստծու մոտ է, երկնային արքայությունում: