Wednesday, 01 05 2024
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին

«Parizyan’s Jelly» փարիզյան համ ու շքեղություն ․ առաջին ու լավագույն դոնդողե տորթերը

«Parizyan’s Jelly»-ն կամ նույնինքը՝ Փարիզյան դոնդողը, Հայաստանի առաջին և միակ դոնդողե տորթերի ընկերությունն է, որը հիմնադրվել է 2018 թվականից և մինչ օրս իր սպառողին է առաջարկում անխմոր համեղ տորթերի լայն ընտրանի։ Տորթերի բաղադրատոմսը մեկն է, սակայն այն հասանելի է միայն ընկերության հինգ աշխատակիցներին և դրա հիմնադիր տնօրեն Կարինե Հովեյանին, ում շնորհիվ ու գաղափարով ստեղծվել է ընկերությունը։ «Առաջին լրատվականը»-ը խոսել է անզուգական տորթերի հեղինակ, «Parizyan’s Jelly» ընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Հովեյանի հետ, որը մեզ հետ զրույցում պատմեց տորթերի և ընկերության սկզբնավորման պատմությունը։ «Ես եղել եմ տնային տնտեսուհի, երեխաներիս համար հաճախ էի դոնդողե համեղ տորթեր պատրաստում։

Ընթացքում ընտանիքիս անդամների հետ որոշեցինք նման ընկերություն բացել ու արտադրություն սկսել, քանի որ ինձ մոտ դոնդողե տորթերի պատրաստումը բավականին լավ էր ստացվում։ Սկսեցի շուկան ուսումնասիրել ու հասկացա, որ նմանատիպ տորթեր դեռևս չկան։ Հիշում եմ՝ աղջիկներս ինձնից թաքուն տորթերիս համար սոցիալական էջ էին բացել, աշխատաքներս տեղադրել ու պատվերներ ընդունել։ Մոտեցան ասացին, որ ես արդեն պատվերներ ունեմ, որոնք նրանք արդեն ընդունել են, ես էլ, քանի որ տեսակով պարտաճանաչ եմ, սկսեցի պատրաստել դրանք։ Այդ օրվանից սկսեց մեր բիզնեսն աճել ու զարգանալ, ժամանակի ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, արտադրամաս բացեցինք ու արտադրանքի ծավալները մեծացրինք, քանի որ խիստ պահանջարկ կար։

Ուրախալին այն է, որ պատվերներ շատ կան ու դրան զուգահեռ ոչ միայն հասցնում ենք, այլև պատվիրատուները շարունակում են մշտապես գոհ մնալ մեզանից։ Տորթերի հիմքն այն է, որ դրանք պատրաստվում են բացառապես առանց խմորի և ներառում միայն օգտակար մթերքներ, որոնք ոչ միայն հաճելի են քիմքին, այլև օգտակար են և ինչու ոչ, դիետիկ»։ Հովեյանի նշմամբ՝ լինում են պատվերներ, երբ պատվիրատուն խնդրում է, որ տորթին խմոր ավելացնեն, սակայն կտրականապես հրաժարվում են, որովհետև հիմքում՝ խմորից հրաժարումն է։ Հեղինակի աղջիկները ևս չգիտեն իրենց մայրիկի անմահական տորթերի բաղադրատոմսը, սակայն երբ ժամանակը գա, մայրն անձամբ կսովորեցնի աղջիկներին պատրաստել փարիզյան հմայքով տորթերից, բացի դա՝ դստրերը բժշկուհիներ են, այսինքն՝ սույն բնագավառից բավականին հեռու, բայց դա նրանց ամենևին չի խանգարում աջակցել մայրիկին ու հիանալ նրա գործով։

Յուրաքանչյուր հաջողված ընկերության հետևում կանգնած են արդեն իսկ հաղթահարված դժվարություններ, որոնք ունեցել է նաև «Parizyan’s Jelly» ընկերությունը։ Տնօրենի խոսքով՝ խնդիրներ շատ են եղել, բայց բոլորն էլ հաղթահարել են։ Հիշում է, որ խնդիրներ ունեին տորթերի տեսակի, ձևի ընդունման, առաքման, սակայն դրանք արդեն անցյալում են։ Վերջնարդյունքում յուրաքանչյուր սպառող գոհ է մնացել ու շատերը դարձել են ընկերության հավատարիմ հաճախորդները։ Բնականաբար, այս ընթացքում պատվիրատուներն առանց շնորհակալության ու գովեստի խոսքերի չեն թողել տորթի հեղինակին։ «Գեղեցիկ հաճոյախոսությունների կողքին հիշում եմ, որ մի անգամ մի կին զանգահարել էր և շատ լուրջ հարցնում էր, թե ինչ ենք մեր տորթերին ավելացնում՝ ասելով, որ իրեն թվում է, թե տորթերին մի բան ենք ավելացնում, որը կախման մեջ է գցում հաճախորդին։ Զարմացա և ժպիտով պատասխանեցի, որ ոչ, մենք միայն բնական ու օգտակար մթերքներից ենք պատրաստում, որը լիովին անվնաս է առողջությանը, անգամ առողջարար է։ Տորթերը պատրաստվում են մեծ սիրով, դրա համար ցանկանում են նորից ու նորից իրենց քիմքը զգա այդ հաճելի համը»։ Սերն ու պատասխանատվությունն իրենց գործի հանդեպ այնքան մեծ է, որ անգամ եղել է դեպք, երբ Կարինե Հովեյանն անձամբ է տորթն առաքել պատվիրատուին, որովհետև առաքիչը չէր հասցնի ժամանակին տեղ հասցնել։ Ի դեպ, պատվիրատուն շատ շոյված էր տնօրենի այդ քայլից։

Կարինե Հովյանի ամուսինը մեզ հետ զրույցում մի հետաքրքիր դեպք էլ պատմեց։ «Ամանորին շատ պատվերներ ենք ունենում և մի անգամ մեր հաճախորդներից մեկը մոռացել էր տորթի պատվերը վաղը գրանցել։ Ամանորը դիմավորելու համար՝ տորթերից մեկը տարել էինք ծնողներիս տուն, որպեսզի գիշերը դրանով դիմավորենք։ Այդ օրը զանգահարում է մեր պատվիրատուն ու ասում, որ մոռացել է պատվիրել ու նոր տարին չի դիմավորի մինչև մեր տորթից չունենան։ Մենք էլ մորս նվիրած տորթն այդ անգամ ուղարկեցինք հաճախորդին, սակայն դա՝ ոչ թե որպես վաճառքի տորթ, այլ պարզապես նվեր։ Պատվիրատուն շատ էր շոյվել մեր այդ քայլից ու որպես շնորհակալություն՝ մեզ այցելել ծաղիկներով։ Ի դեպ, չնայած նրան, որ ասել էինք, որ դա իրենց ամանորյա նվերն է մեր կողմից, մեկ է, փորձել էին գումարը վճարել»։

Հավելենք, որ ընկերությունն աշխատում է լավագույն ներկրողների հետ ու պատրատում իրենց տորթերը բարձրորակ մթերքներից։ Արժանացել են բազում հավաստագրերի և գովասանագրերի, որոնք փաստում են նրանց առաջադիմությունն ու բարձր որակը։ Մրցանակներից են՝ 2021-ի հունիսի 27-ին փոքր ու միջին բիզնեսի բնագավառում «օրիգինալ և նրբաճաշակ խմորեղենի արտադրություն կազմակերպելու համար՝ «Տարվա Հայուհի» պատվավոր մրցանակը։ 2021-ի դեկտեմբերի 25-ին «Վստահելի արտադրող» անվանակարգում «Վստահության վարկանիշ» մրցանակը: 2022 թվականի մարտի 20-ին Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից «Սպառողի գոհունակություն» անվանական սերտիֆիկատը:

Ընկերությունն արդեն իսկ ընդլայունում է իր արտադրությունը, տորթերը կարող եք ձեռքբերել թե՛ օնլայն՝ պատվիրելով «Parizyan’s Jelly» կայքից, թե՛ դրանք գնելով Մամիկոնյանց 58 հասցեից, ի դեպ, գները հարմար են բոլորի համար։ Նշենք, որ ընկերությունն արտերկրից բազում հրավերներ ունի, սակայն ցանկանում է արտադրամաս հիմնել ԱՄՆ-ում և Եվրոպայում․ ներկայումս բանակցությունների փուլում են։

Նատալի Մկրտչյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում