Մինչ այժմ սպանված համարվող՝ Քադաֆիի որդեգրած դուստրը հավաբար ողջ է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հայտնի է, որ 1986 թ. Քադաֆիի թաքստոցը ռմբակոծելու հետևանքով սպանվել էր Քադաֆիի որդեգրած դուստրը՝ Հանան: Համենայնդեպս, այսպես էր ասվում լիբիական պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սակայն օրերս Քադաֆիի թաքստոցը գրավելուց հայտնաբերվել է մի սենյակ, որտեղ եղել են Հանայի ծննդյան վկայանը և երիտասարդ մի կնոջ նկարներ, որոնց վրա ենթադրաբար պատկերված է հենց Քադաֆիի դուստրը: Այն ժամանակ էլ շատերը չէին հավատում Հանայի մահին: Ավելին, Տրիպոլիի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկներից մեկը պնդում էր, որ Հանան աշխատել է իր հետ վերջին ամիսների ընթացքում և անընդհատ հորդորել է չբուժել վիրավոր ապստամբներին:
Գործակալությունը նաև գրում է, որ եթե 1986 թ. տեղեկությունները Հանայի սպանության մասին համապատասխանում են իրականությանը, ապա Քադաֆին կարող էր նրա մահից հետո որդեգրել ևս մի աղջկա և անվանել նրան Հանա:









































