Ղազախստանի ազգային կամավորական ցանցը և երկրի քաղաքացիական դաշինքը հանդես են եկել Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին երկրի առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու նախաձեռնությամբ։ Այդ մասին հաղորդել է «Կազինֆորմ»-ը:
Կազմակերպության նախագահ Վերա Կիմի խոսքով՝ Տոկաևի թեկնածությանն աջակցությունն անհրաժեշտ է երկրում ընթացող «լայնածավալ բարեփոխումների» համար: Նախաձեռնությունը պաշտպանել Է Քաղաքացիական դաշինքը։ Տոկաևի թեկնածության օգտին քվեարկել է կազմակերպության 26 անդամ՝ 26-ից։