ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական փոփոխություններին գործող օրենքներում։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։ Հիշեցնենք, որ այս փոփոխությունով կկանոնակարգվեն առկա իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են եղել: