ԱԺ-ում քննարկվում է Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ բոլորս գիտենք, որ 11 և 12-րդ դասարանում երեխաները չեն սովորում, ժամանակ են սպանում․ «Բա այդ հարցը ոնց ենք լուծում, ասում եք ՝ էնպես անենք, որ դա դառնա բուհի առաջին տարին, դե արեք, գոնե դա արեք»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը Աղազարյանին կոչ արեց վստահել իրեն։