ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Irene փոթորկից տուժած մարդկանց ուղղաթիռներով օգնություն են ուղարկում: Մի քանի նահանգներ կտրվել են արտաքին աշխարհից, Կոննեկտիկուտ, Նյու-Ջերսի, Նյու-Յորք և Վերմոնտ նահանգներում ճանապարհները և կամուրջները վնասվել են և չեն գործում:
CNN-ը հայտնում է, որ զոհվել է առնվազն 40 մարդ, որոնց թվում նաև Հոլոքոստը վերապրած մի հրեա:
Հիշեցնենք, որ Irene փոթորիկը ԱՄՆ-ի արևելյան ափի շուրջ 3 միլիոն բնակչի թողել էր առանց էլեկտրամատակարարման, Նյու-Յորքի Մանհեթեն և Բրուքլին թաղամասերում փողոցները հայտնվել էին ջրի տակ: Տարհանվել էր ավելի քան 2 միլիոն մարդ:










































